Կիման էլ գնաց ...
Կիման էլ գնաց ... Դիմագրքի իմ նորահայտ հրաշալի ընկերը, իմ գրությունների թիվ 1 քննադատը ... Այնքան անհրաժեշտ ու առինքնող քննադատ, որ վերջին շրջանում արդեն ինչի մասին գրեի, մտովի պատկերացնում էի, թե ինչպես է արձագանքելու Կիմա Եղիազարյանը : Խրոխտ, անզուսպ, հրեղեն հոգի էր Կիման - մեր սերնդի երևանյան ճաշակավոր գրագետներից մեկը , ու ... հիմա չկա ...
Սիրելի Կիմա, այս հեռավոր-վիրտուալ կյանքում միշտ ,,դուք,,-ով խոսեցինք իրար հետ, բայց հիմա ես ինձ թույլ կտամ անցնել հարազատ ,,դու,,-ի, և ասել.,, Դու հիասքանչ էիր քո դատողությունների ազատության մեջ և հմայիչ - իբրև մարդ :
Շնորհակալություն Քեզ, ինձ պարգևած ընկերությանդ վայելքի համար ,, ... Kima Yeghiazaryan
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից