Մեծ Բրիտանիայում առաջին անգամ թռչող տաքսի է ստեղծվել ու փորձարկվել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ցույց են տվել՝ ինչպես են փորձարկում թռչող տաքսու նախնական օրինակը, որը վերելք ու վայրէջք է կատարում հորիզոնական դիրքով:
Ինչպես նշում է The Times-ը, փոխադրամիջոցն էլեկտրական է: Այն ստեղծվել է բրիտանական Vertical Aerospace ընկերության կողմից ու ստացել eVTOL անվանումը:
Կանխատեսվում է, որ այն իրական հեղափոխություն կանի շուկայում ու կկրճատի ածխաթթու գազի արտանետման ծավալները:
Մարտկոցով և չորս ռոտորով զինված փոխադրամիջոցը նախատեսված է երկուսից չորս ուղևորի տեղափոխման համար: Այն մի լիցքավորմամբ կկարողանա անցնել 150 կմ՝ առավելագույնը 300 կմ/ժ արագությամբ: Մինչդեռ մեքենայի ավելի հզոր տարբերակը կկարողանա Լոնդոնից Փարիզ հասնել:
Աղբյուրը նկատում է, որ Vertical Aerospace ընկերության էլեկտրական թռչող տաքսիները, որոնք կզարգացնեն առավելագույնը 321 կմ/ժ արագություն, Մեծ Բրիտանիայում կներկայացվեն եկող 4 տարվա ընթացքում: