Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցվեն փոխհարգանքի հիման վրա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ-ի եւ Հայաստանի հարաբերությունները այսուհետ եւս կկառուցվեն երկրների շահերի հարգանքի սկզբունքի եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա, հայ առաջնորդի խոսքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վստահ եմ, որ երկու երկրների հարցերը կլուծվեն, եւ մենք կհիմնվենք մեր դաշնակցային հարաբերությունների շահերի հարգանքի, մեր երկրների ինքնիշխանության հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- ասել է Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է ջանալ բացահայտել երկու երկրների հարաբերությունների ամբողջ ներուժը: Նրա խոսքով՝ չնայած 2 երկրների լրատվամիջոցների հոռետեսական հրապարակումներին, փոխգործակցությունը դինամիկ է զարգանում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am