Արգենտինայի բնակիչը Լուսնի վրա հսկայական բուրգ է հայտնաբերել (Տեսանյութ)
Google Earth-ի նկարներում Արգենտինայի բնակիչը Լուսնի վրա հսկայական բուրգ է նկատել: Ներկայացված նյութի հեղինակի կարծիքով, այս փաստը ապացուցում է այլմոլորակայինների գոյությունը, գրում է «Dni24»-ը:
Արգենտինացու խոսքով, հայտնաբերած օբյեկտը արհեստական ծագման կառույց է: Բուրգի բարձրությունը գերազանցում է 200 մետրը: Մարդը զարմանում է, որ NASA-ի աշխատակիցները թաքցնում են տեղեկությունը, որ այլ մոլորակներում կարող են կյանքի նշաններ լինել:
Ականատեսն անգամ ներկայացրել է խորհրդավոր կառույցի կոորդինատները՝ 20 48'45.54 "N 25 59'50.89" W:
Համացանցի օգտատերերը համաձայն են արգենտինացու հետ, որ NASA տիեզերական գործակալությունը դիտավորյալ թաքցնում է երկրի բնակիչներից օտար քաղաքակրթությունների գոյության մասին ճշմարտությունը: Որոշ մեկնաբանների կարծիքով, Լուսնի վրա հայտնաբերված բուրգը կարող է փոխել գոյություն ունեցող գիտական տվյալները ուֆոլոգիայի բնագավառում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am