«ԵՄ-ն Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու կարիք ունի»․ Մակրոն
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են դեռահասի հուղարկավորությունից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու կարիք ունի, գրում է DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը։
«ԵՄ-ն կարիք ունի Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություն հաստատելու, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ԵՄ-ն նոր հարաբերությունների կառուցման կարիք ունի նաև Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամիստական քաղաքականություն են որդեգրել և որ նման պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելն իմաստ չունի։