1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 փետրվարի 2019թ., 00:00
ՌԴ-ում գրանցվել է 2-րդ դոլարային կին միլիարդատերը Ֆուտբոլիստներն ասմունքում են Հովհաննես Թումանյան Առողջապահության նախարարությունը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը Հնդկաստանը կսկսի օգտագործել սեփական արտադրության առաջին կործանիչը Կոալիցիան հրաժարվել է մնալ Սիրիայում ԱՄՆ հեռանալուց հետո Մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները կներմուծվեն մինչև մայիսի 1-ը Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ է անցկացնում «Դա ամենատխմար գաղափարն է, որ երբևէ լսել եմ». Թրամփի կուսակիցը՝ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման որոշման մասին Քարդաշյանն իր ոճը կրկնօրինակելու համար 10 մլն դոլարի հայց է ներկայացրել Missguided USA-ի դեմ (լուսանկարներ) Չորս բրիտանացի նախարար Մեյից պահանջել է հետաձգել Brexit-ի ժամկետը «Նակոլկա Շուշոն» կտրամադրի անձնական հեռախոսի տվյալները Երգիչ Վիտասը սկանդալի՞ստ է եւ հարբեցո՞ղ. հայտնի են դարձել սկանդալային մանրամասներ Սիլվա Համբարձումյանը՝ դատախազությունում Ռոնալդուն «Աթլետիկոյի» ֆանատներին հիշեցրել է իր հաղթանակները Չեմպիոնների լիգայում Մեզ որեւէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ. Վանեցյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները կարելի է ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաեւ շատ դրական գործեր. Վանեցյան ՌԴ-ում առաջարկել են կենսաթոշակները փոխանցել ժառանգաբար Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային գագաթաժողովը առաջին անգամ կանցկացվի Երեւանում Սննդամթերքի կեղծման համար արտադրողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Եվրամիությունը Հայաստանին 31 միլիոն 250 հազար եվրո կտրամադրի Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու քննարկել ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակը Փաշինյանը նորից սպառնաց պառկեցնել ասֆալտին ու պատերով տալ Ցածր կենսաթոշակ ստացած թոշակառուներին հավելյալ գումարներ կվճարվեն ԱՄՆ-ն ավելի շատ գումար կհատկացնի Վրաստանին Իմ որոշումը պայմանավորված չէ Արցախի նախագահի հետ որեւէ տարաձայնությամբ. Արայիկ Հարությունյան Որդան կարմիր, մուշուրբա, տիկ և կոխ. Հայաստանն ավելացնում է ոչ նյութական արժեքների ցանկը ՊԵԿ-ի «տեռորի» պատճառով ֆաբրիկան 20 տարի չի աշխատում Իսրայելում ընտրությունների շեմին Նեթանյահուի մրցակիցները միավորվել են նրա դեմ Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է Արայիկ Հարությունյանին Հայկական «Ով սիրուն, սիրուն»-ը՝ մոսկովյան մետրոյում (Տեսանյութ) Արհեստական ինտելեկտն աշխատանքից կզրկի բանկերի աշխատակիցներին Չկա գյուղնախարարություն, չկա գյուղացու խնդիր Տիգրան Սարգսյանի քույրը դատի է տալիս Բժշկական համալսարանին Գորբաչովի ստորագրած «Ներողությունն» աճուրդում վաճառվել է 12 մլն ռուբլիով Կարևոր այց Հայաստան. որքան ուժեղ են շահերը հա­կադիր վեկտորների համեմատ, որ ՀՀ-ն ու Վրաստանը ունեն ռազմաքաղաքական մակարդակում Ուֆայում հայկական եկեղեցի են կառուցում Այզա Անոխինան մերկացել է Բալիում. երկրպագուները հիացած են Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (լուսանկարներ, տեսանյութ) Մինչև փետրվարի 25-ը՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը շաբաթավերջին կբարձրանա «Կկարողանա՞ բանտարկյալից ՀՀ վարչապետ դարձած Փաշինյանը կառավարել». The Christian Science Monitor Օրհներգի փոփոխություն կարող է հասունանալ միայն բնականորեն ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ Հյուսիսային Մակեդոնիայում ձերբակալվել են խորհրդարանի նախկին խոսնակը և երկու նախկին նախարարներ Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ) Ռուբլին վաճառվում է 7.70 դրամ, եվրոն՝ 561 դրամ առավելագույն փոխարժեքով Հայաստանի անվտանգությունը ՌԴ անվտանգության մի մասն է, բայց հավելյալ գործողություններ չակնկալեք . Կոնովալով Լավագույն գնահատականը լեփ-լեցուն դահլիճն է «Աչքը սարքելու փոխարեն ունքը հանեցին». Զոհրաբ Մնացականյանի այցը ԱՄՆ չեղարկվել է Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ Գիտնականներն առաջարկում են պոռնոգրաֆիայի ուսուցումը ներառել դպրոցական ծրագրում Աշխարհը ստորաբար չի խոնարհվում մեր հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում. Որն է պատճառը «Լիվերպուլի» հարձակվողի տունը թալանել են արդեն երկրորդ անգամ Կարեւոր հարցերն ու ֆեյքերի գրոհը Մակրոնը հայտնել է համացանցում ատելության դեմ օրենք պատրաստելու մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին ոսկե ատրճանակ են նվիրել Ուելսում լողափին մետաղադրամներով պատված ծառ են հայտնաբերել Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս Հայաստանում բազմաթիվ փակ ճանապարհներ կան Խաղատանը տանուլ տված քաղաքացին կնոջը խաբել է, թե իրեն թալանել են օլիգարխների թիկնապահները ԵԱՀԿ ներկայացուցիչը Ադրբեջանում ԶԼՄ-ների մասին՝ անհրաժեշտ է ԶԼՄ-ների ազատություն եւ լրագրողների անվտանգություն Երեք մլն դրամ, «MERCEDES–BENZ E 220». Հերիքնազ Տիգրանյանի հայտարարագիրը Բաքվի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը «Ճիշտ» դիրքավորում՝ ՊԵԿ-ում. Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են Երեւանում 2019-ին նոր վերելակների տեղադրում չի նախատեսվում «Էրեխա տղա»․ Մկրտիչ Արզումանյանը՝ տարիներ առաջ Երկրաշարժ Թուրքիայում Ջրային սկանդալ է հասունանում. Արաքսի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ «Գոլդեն Փելես» հյուրանոցը բե՞ռ, թե՞ ընծա կդառնա. կուտակած պարտքերը գաղտնի են պահվում Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ Պատգամավորները Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից դժգոհ են Ֆլեշ Բարսեղի սիրտը շատ փող է ուզում. որոշել է բենզինը թանկացնել Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը» Քաղցկեղի անվճար բուժում հնարավոր չէ իրականացնել. համակարգում կոլապս կառաջանա Ռուսական կողմն ակտիվանում է․ ինչո՞ւ էր դեսպանն ամբողջ օրը ԱԺ-ում. նրա «թիրախում» «իմքայլականներն» էին «Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք». Գագիկ Հարությունյանի փեսային գործից հանում են Վարչապետը համանախագահներին ներկայացրել է Ալիևի հետ վերջին հանդիպման մանրամասները ԵՄ-ն հայերի հետ այլ կերպ է խոսում. Սվիտալսկի Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է անթերի կազմվածքը
Հարցում

101-րդ օրվա անելիքը

Նախորդ հարյուր օրվա ընթացքում նոր կառավարությունից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելավում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եվ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարյուր օրում հնարավոր չէր երկրի հետագա զարգացման բոլոր հիմքերը դնել։ Եվ նման պահանջներ դնելը ազնիվ չէ։ Նույնիսկ հարյուր օրվա քննարկումն ինքը ֆորմալ բնույթ է կրում՝ այնքանով, որքանով ընդունված է դա անել։ Դրա կիրառական կարևորությունը փոքր է։

Շատ ավելի կարևոր է հասկանալ 101-րդ օրվա անելիքը, հաշվարկել սցենարները՝ ինչ զարգացումներ են հնարավոր, բարձրաձայնել ռիսկերը։ Մեր երկրում և մեր շուրջը կատարվողը շատ ավելի բարդ ու խորքային է, քան մենք պատկերացնում ենք։ Քաղաքական դաշտի դեֆոլտի, հանրային քննարկումների ապշեցնող պարզունակության և օր օրի ուժեղացող ագրեսիվության պայմաններում մենք կարող ենք բաց թողնել պրոցեսներ, որոնց համար հետագայում ստիպված ենք լինելու չափազանց թանկ գին վճարել։

Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։

Ի վերջո, երկրում ստեղծվել է նոր իրողություն, իսկ դա նշանակում է նոր զարգացումներ, նոր ապագա։ Իմ խորին համոզմամբ՝ բանաձևը հետևյալն է՝ վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։ Հինը փլվեց, որովհետև սպառվել էր, փլվեց, որովհետև հին էր՝ 21-րդ դարի չէր։ Հինն այլևս չկա ու չի լինելու։ Բայց նորն ունի մի քանի տարբերակ։ Դրա մասին է պետք մտածել։ Կյանքը մեզ ստիպելու է դրանց անդրադառնալ՝ ինչքան էլ դրանք լինեն ոչ հաճելի, ինչքան էլ լայն զանգվածներն այս պահին հակված չլինեն քննարկման։ Մեզ սպասվող ապագայում կարող է լինել և՛ խաղաղություն ու պատերազմ, և՛ տնտեսական աճ ու տնտեսական կոլապս, և՛ ներքին համերաշխություն ու բոլշևիզմ, և՛ նոր դաշնակիցներ ու խորը մեկուսացում ...։ Այս տարբերակները հավասարաչափ հնարավոր են և կախված են մեզնից՝ այն բանից, թե ո՛ր պրոցեսները երկրում կգերիշխեն։ Վերջնարդյունքը մեկ օրում չի լինում, դա կախված է պրոցեսներից։ Օրվա ռեժիմով է պետք արձանագրել ու հասկանալ պրոցեսները, որ հնարավոր լինի խուսափել վատագույնից։ Կետ առ կետ պետք է նկատել միտումները և չվախենալ դրանց մասին խոսել։ Մենք մեր հարթակում դա անելու ենք։ Այսօր ներկայացնում ենք առաջին երեք խնդիրները, մտահոգությունները.

Հանրության շերտերի բարիկադավորում

Մթնոլորտն է ստիպում, որ գոնե ինքնապաշտպանության համար տարբեր ուժեր, խմբեր, միավորներ, կլաններ, մեծ ընտանիքներ կառուցեն իրենց «բարիկադները»։ Տոտալ ագրեսիվության մթնոլորտն ուղղակի ստիպելու է տարբեր շերտերի՝ կազմակերպել իրենց դիմադրությունը։ Անընդհատ ստեղծվում և ստեղծվելու են կոնֆրոնտացիոն հարթակներ։ Ամեն մեկն ասում է իր «ճշմարտությունը»՝ անկախ թեմայից, և երկրում չկան երկխոսության հարթակներ։ Դրանք փլուզվել են։ Գուցե այս պահին սա դժվար նկատելի է, բայց որոշ ժամանակ անց ակնհայտ կլինի՝ իր վնասներով հանդերձ։ Այսպես շարունակվելու դեպքում ձևավորվելու են գործիքներ, հարթակներ, որոնք միայն պաշտպանվելու և պատերազմելու համար են։ Ձևավորվելու են պետություն չունեցող հասարակություններին բնորոշ մոդելներ, որտեղ միասնական պետական մտածողությունը և համակեցությունը տեղ չեն ունենալու։ Բոլորն ունենալու են ժամանակակից պայքարի գործիքները, և սկսվելու է քաոտիկ կռիվ՝ բոլորը բոլորի դեմ։ Եթե գնաց այս սցենարով, մի պահից չենք հասցնելու ֆիքսել՝ ո՛վ ում դեմ է կռվում, ո՛ր թելը ուր է տանում. պատճառը, սկիզբը, հետևանքը՝ ամեն ինչ խառնվելու է։ Մենք ունենալու ենք մի իրականություն, որտեղ միասնական պետական հասարակական օրակարգին փոխարինելու են ցեղային, ընտանեկան և խմբակային օրակարգերը։ Ու սա կլինի շատ արագ։ Պրոցեսը պետք է կանգնեցնել, և դա պետք է արվի հակառակ պրոցեսի խրախուսմամբ։

Իմ առաջարկն է. ձևավորել նոր՝ երկխոսության, պոզիտիվ և առարկայական քննարկումների հարթակներ։ Ձևավորել բանակցությունների, հրապարակային քննարկումների և պայմանավորվածությունների ֆորմատներ։ Դա կլինի իսկական հեղափոխական մշակույթ՝ քննարկել, բանակցել, գտնել լուծում։ Դրա նախաձեռնությունը, դրա առաջին քայլերը իշխանությունից պետք է գան ՝ հռետորաբանության վերանայումից մինչև ինստիտուցիոնալ լուծումներ։ Դրանից հետո մենք կտեսնենք, որ կմիանան շահագրգիռ և գիտակից շրջանակները, և այլ մթնոլորտ ու տրամաբանություն կլինի երկրում։ Հայաստանում կա շերտ, որը հասկանում է բևեռացման վտանգավորությունը։ Կմիանան նրանք, ովքեր իսկապես հասկանում են, որ վերադարձ հնին այլևս հնարավոր չէ, իսկ նորի տարբերակները շատ են, և պետք է մեծ ջանք գործադրել՝ լավ տարբերակների ընտրության համար։ Հրապարակների և սոցցանցերի աղմուկին աստիճանաբար պետք է փոխարինի խելամիտ ու հավասարակշիռ խոսքը։ Դրանից շահելու են բոլորը։

Հանել ուժայիններին բիզնեսից

Լայն զանգվածներին հաճելի է լսել այս կամ այն բիզնեսի անօրինականությունների և տուգանքների մասին։ Վայելել այս կամ այն տուգանքի չափը։ Նույնիսկ եթե չի հասկացվում, թե ինչի մասին է, միևնույն է, հաճելի է։

Բայց այն, ինչը մի փուլում հաճելի է լայն զանգվածներին, վաղը բերելու է տնտեսական անկման, բիզնեսի ակտիվության անկման։ Փողը շատ վախկոտ միավոր է, ուղղակի կփախչի Հայաստանից։ Դրանից հետո այդ նույն լայն զանգվածները նոր իշխանությունից պահանջելու են աշխատավարձ և աշխատատեղ։ Սա պրոբլեմ է, որով 90-ականներին անցել են բոլոր հետխորհրդային և արևելաեվրոպական երկրները, և բոլորը գտել են լուծումը՝ հանել ուժայիններին բիզնեսից։ Հակառակ դեպքում հաջորդ փուլերում ուժայիններն ուղղակի սերտաճելու են բիզնեսին։ ՊԵԿ-ի ցանկացած ստուգում սենսացիոն բացահայտում չէ, լրատվական սկանդալ չէ, կոռուպցիա չէ։ Ցանկացած անճշտություն թալան չէ, ցանկացած տուգանք թալանածը հետ բերել չէ և այլն։ Լրատվական կյանքը վերածվել է մի մեծ «02»-ի։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել. բիզնեսը սիրում է կայուն, կանխատեսելի մթնոլորտ։ Ու կայուն, զարգացող բիզնեսն է ապահովելու աշխատատեղ ու աշխատավարձ։

Կենտրոնական կառավարման կորստի վտանգ

Կա մի քանի գործոն, որոնք կարող են հանգեցնել այս վիճակին, այդ թվում՝ տասնամյակների ընթացքում ձևավորված իրողությունների՝ ոչ ամբողջական պատկերացումը և անփորձ կառավարումը։

Ինչի մասին է խոսքը. ցանկացած մարզում, խոշոր բնակավայրում կան կլաններ, ֆինանսատնտեսական միավորներ, խոշոր ընտանիքներ։ Նրանք շատ արագ հարմարվելու են և արդե՛ն հարմարվում են նոր խաղի կանոններին։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ նպատակահարմարության, ունենալու է իր «քաղաքացիական ակտիվիստներին», իր պսևդո-էկոլոգների խմբերը, իր ընդդիմադիր գործիչներին, իր լրատվական կայքերը, իր իրավապաշտպանին, իր բլոգերներին, իր ֆբ-ականներին, իր ճանապարհ փակող խմբերին և այլն։ Այս միտումն արդեն իսկ այսօր կա, վաղն այն կրելու է շատ ավելի լուրջ, կազմակերպված բնույթ։ Իշխանությունը, եթե պահը բաց թողեց, վաղը ոչ մի գործիք չի ունենալու դրա դեմ պայքարի։ Եթե մինչ հեղափոխությունը կային ռեգիոնալ ֆեոդալներ, և իրենց շահերը միջնադարյան մեթոդներով էին պաշտպանում, հիմա դա անելու են 21-դարի մեթոդներով, բայց դրանից հարցի վտանգավորությունը չի փոխվելու։ Նման գործիքներով կարելի է տապալել ցանկացած լավ նախագիծ, ցանկացած ընտրություն, ցանկացած բիզնես, ցանկացած ներդրում՝ ըստ նպատակահարմարություն։ Կարող է գալ մի պահ, որ կառավարութան շենքից ուղղակի երկիրը ամբողջապես հնարավոր չլինի կառավարել։ Հնարավոր չլինի տիրապետել պրոցեսներին։ Հենց այս պահին կան օրինակներ, որոնք փաստում են, որ այս գործընթացը, ցավոք, սկսվել է։ Սրա մասին պետք է շատ լուրջ մտածել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Շարունակելի

website by Sargssyan