Սեպտեմբերի 1-ից տուգանելու են նախկին ձեւերով եւ եղանակներով
Երեւանի եւ Հայաստանի մյուս մեծ ու փոքր քաղաքների փողոցներում, մայրուղիներում բավական վտանգավոր պատկեր է ստեղծվել: Առիթավորվելով խախտումների համար արված տուգանքների մի մասի չեղարկումից, որոշ վարորդներ անցել են բոլոր սահմանները եւ վտանգ են ստեղծում մյուս վարորդների եւ հետիոտների համար:
Շատերը դուրս են գալիս հանդիպակած երթեւեկելի գոտի, ոմանք թքած ունեն կարմիր լույսի եւ հոծ գծերի վրա: Արդյունքում վթարների թիվը գրեթե կրկնապատկվել է:
Շատերը, հատկապես տաքսիստներն այլեւս թքած ունեն տուգանքների վրա, քանի որ վստահ են, որ կրկին չեն մուծելու եւ կրկին մնալու են անպատիժ:
Այս իրավիճակում որոշում է կայացվել սեպտեմբերի մեկից ուժեղացված պարեկային ծառայություն իրականացնել եւ ամբողջովին օգտագործել արագաչափերն ու տեսախցիկները:
Մնում է նաեւ հստակ բոլոր վարորդներին բացատրել, որ այս անգամ չեն կարող խուսափել տուգանք վճարելուց:
Top-News.am