ՌԴ պաշտպանության նախարարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
Այս թեմայով
- Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
- Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ: