Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում
Այս թեմայով
11 ընտանիքներ, որոնք տարհանվել Էին Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու գոտում գտնվող իրենց տներից, նոր բնակարաններ կստանան արդեն օգոստոսի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Ջենովա քաղաքի ենթակառուցվածքի պատասխանատուներին:
Նրանց տվյալներով՝ երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 16:00-ին Լիգուրիայի մարզի վարչակազմի ղեկավար Ջովանի Տոտին եւ Ջենովայի քաղաքագլուխ Մարկո Բուչին նոր բնակարանները կհանձնեն տարհանվածներին: Գործակալությունը ճշտում Է, որ առաջիկա շաբաթներին սպասվում Է եւս 40 ընտանիքների տեղափոխումը նոր բնակարաններ: Նշվում Է, որ բնակարանների հատկացման հարցում առաջնությունը տրվում Է երեխաներով ընտանիքներին, տարեց քաղաքացիներին եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն օգոստոսի 19-ին Facebook-ի իր Էջում հայտնել Է, որ, ի լրումն ողբերգության հետեւանքների վերացման համար ավելի վաղ հատկացված 5 մլն եվրոյի, Իտալիայի նախարարների խորհուրդը հատկացրել Է եւս 28,5 մլն եվրո: Քաղաքական գործիչը նշտել Է, որ այդ միջոցները կօգտագործվեն այլընտրական երթուղիներ ստեղծելու, տրանսպորտային համակարգն ամրապնդելու եւ այն մարդկանց բնակարարաններ տրամադրելու համար, որոնք հարկադրված են եղել լքել իրենց տները:
Օգոստոսի 14-ի առավոտյան Ջենովայի մերձակայքում փլվել Է այն կամրջի 200-մետրանոց հատվածը, որով անցնում Է A10 ավտոմայրուղին: Պատահարի պահին կամրջի վրա եղել Է 30 մարդատար ավտոմեքենա եւ երեք բեռնատար: Փլուզման հետեւանքով զոհվել Է 43 մարդ: Օգոստոսի 19-ին ողբերգության վայրում ավարտվել Է որոնողափրկարարական գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: