Զարիֆը զգուշացրել է, որ Իրանում հեղաշրջում իրականացնելու ամերիկյան ջանքերը չեն հաջողվելու
Այս թեմայով
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
- Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
- ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում վերջերս ստեղծված կառույցը՝ Իրանի հարցերով նախաձեռնությունը, իրականում նպատակ ունի հեղաշջում իրականացնել Իսլամական Հանրապետությունում:
«Դա, սակայն, չի հաջողվելու», ֊ զգուշացրել է Զարիֆը՝ Թվիթերում արած գրառմամբ:
Նոր կառույցի մասին շաբաթասկզբին հայտարարել էր պետքարտուղար Մայք Փոմփեոն, պնդելով, թե խումբը համակարգելու և առաջ է տանելու Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը Վաշինգտոնում և երկրի սահմաններից դուրս: Կառույցի ղեկավար է նշանակվել Բրայան Հուքը, ով դառնալու է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը: