Պյատիգորսկում կանայք Հավերժ կրակի մոտ հագուստ են չորացրել
Պյատիգորսկում ոստիկանությունը մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեսանյութից հետո, որտեղ կանայք Հավերժ կրակի մոտ հագուստ են չորացնում, ստուգում է սկսել: Այս մասին հաղորդել է Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ-ի գլխավոր վարչության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ «Ռեն-ՏՎ»-ն տեսանյութ էր հրապարակել, որում երկու կանայք կանգնած են Հավերժ կրակի մոտ եւ հագուստ են չորացնում: Հոլովակը նկարահանել եւ տեղադրել էր ականտեսը: ԶԼՄ-ն հաղորդել էր, որ անցորդենրը որեւէ կերպ չեն արձագանքել կատարվածին: