Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը
Օգոստոսի 17-ին, ժամը 22․15-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մաշտոցի 10 հասցեից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին 20-ամյա Դանիել Չիբիզովին: Նրա մոտից հայտնաբերվեց ավելի քան 15.000.000 դրամ: Դանիել Չիբիզովը ձերբակալվել է:
Ժամեր անց նմանատիպ ահազանգ ստացվեց ոստիկանության Հրազդանի բաժնում: Հայտնում էին, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում տեղադրված բանկոմատի մոտ ինչ-որ մեկը անհասկանալի գործողություններ է իրականացնում: