Բերմունդյան եռանկյունին «բաց է թողնել» 90 տարի առաջ անհետացած նավը
90 տարի առաջ անհետացած նավը դուրս է եկել Բերմունդյան եռանկյունուց։
Կուբացի փորձագետները պարզել են, որ նավը, որը մայիսին հայտնաբերել է առափնյա ծառայությունը, 1926-ին անհետ կորած ամերիկյան առևտրական նավն է։
Փորձագետները նման եզրակացության են հանգել դրանում հայտնաբերված օրագիրն ուսումնասիրելուց հետո։
Բերմունդյան եռանկյունի են անվանում Ատլանտյան օվկիանոսում գտնվող հատվածը, որտեղ տարիներ շարունակ անհետ կորել են ավելի քան 100 ինքնաթիռներ և նավեր։