Կրակոցներ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում
ՀՀ ոստիկանություն օգոստոսի 16-ին՝ ժամը 23:50-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում կրակում են: Ինչպես նշեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Ակնալիճ և Տարոն գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, փայտե մահակներ:
«Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- ասաց Ջանոյանը: