Վաշինգտոնում զորահանդեսը հետաձգել են մինչեւ 2019 թվականը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել Է մինչեւ 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում Էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պենտագոնը:
Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են զորահանդես անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման 100-ամյակի առթիվ: Որոշ տվյալներով՝ զորահանդեսը կարող Է Վաշինգտոնի վրա նստել 92 միլիոն դոլար:
«Մենք սկզբնապես մտադիր Էինք այդ իրադարձությունն անցկացնել նոյեմբերի 10-ին, բայց այժմ որոշել ենք դրա հնարավորությունը քննել 2019 թվականին»,- հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Մենինգը:
Սպասվում Էր, որ զինվորականների շքերթը կանցնի Սպիտակ տնից մինչեւ Կապիտոլիումի բլուր, իսկ նախագահը կդիտի զորահանդեսը Կոնգրեսի շենքից՝ վետերանների, այդ թվում նրանց շրջապատում, ովքեր արժանացել են ԱՄՆ-ի բարձրագույն զինվորական պարգեւին՝ «Խիզախության համար» մեդալին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: