157 ուղևորով Boeing 737-ի շարժիչը պոկվել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ)
Չինական XiamenAir ավիաընկերության՝ 157 ուղևորով և 8 հոգանոց անձնակազմով Boeing 737 օդանավը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել, հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավը մեկ ժամ պտտվել է օդանավակայանի օդային տարածքում, հետո փորձել է վայրէջք կատարել, սակայն չի կարողացել: Մինչդեռ վթարը տեղի է ունեցել վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ:
Հայտնի է, որ երկրորդ վայրէջքի ժամանակ դրա շարժիչներից մեկը պոկվել է:
Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամներն ապահով տարհանվել են: