Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ
Այս թեմայով
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
- Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
- ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Իրանի հարցով ԱՄՆ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ, եթե վերջինս փոխի «իր պահվածքը»: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական թվիթերյան էջին հղումով:
Հուկի խոսքով՝ Թրամփը կսկսի երկխոսություններն Իրանի հետ միայն այն բանից հետո, երբ Թեհրանը պարտավորվի հիմնովին փոխել իր պահվածը:
Հուկը նաև ընդգծել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացումը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների վերականգնումը նույնպես հնարավոր կլինի միայն այս պահանջին հետևելու դեպքում: