Ինչո՞ւ է Փաշինյանը զանգահարել Պուտինին
Հայ-ռուսաստանյան հարաբերություններում նկատվող որոշ խնդիրների, այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներում» տեղի ունեցած անակնկալ խուզարկությունների համապատկերում, հայկական կողմի նախաձեռնությամբ, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաներ, ինչպես նաեւ՝ ընդհանուր ինտեգրացիոն միությունների փոխգործակցության հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակում:
Մնում է պաշտոնական հաղորդագրության տողատակերում հասկանալ, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը, եւ թե այս հեռախոսազրույցը ինչ ազդեցություն կունենա հայ-ռուսաստանյան հետագա փոխհարաբերությունների վրա:
Top-News.am