Ի՞նչ է սպասում ՀՀ քաղաքացին Փաշինյանի կառավարությունից
Top-News.am-ը փոքրիկ հարցում անկացրեց, պարզելու, թե այս օրերին ՀՀ քաղաքացին ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունից:
Բավական հետաքրքիր պատկեր ստացվեց: Եւ այսպես, հարցման բազմաթիվ մասնակիցների 29,3 տոկոսն ակնկալում է կենսամակարդակի կայուն աճ, իսկ 28,3 տոկոսը՝ ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպում: Այսպիսով, հայաստանցիների մոտ 60 տոկոսը սպասում է ազատ եւ արդար ընտրությունների եւ կենսամակարդակի կայուն աճի:
16,7 տոկոսը սպասում է Արցախի խնդրի կարգավորման: Սա եւս փոքր թիվ չէ: Անկախ եւ արդար դատական համակարգի կայացմանը սպասում է հարցման մասնակիցների 14,3 տոկոսը:
5,8 տոկոսը կամ հարյուրից մոտ վեցը ոչինչ չի սպասում, միայն ցանկանում է մի քանի հոգու բանտում տեսնել: Սա է մեր իրականությունը:
3,6 տոկոսն ակնկալում է բիզնեսի ազատականացում, իսկ 2 տոկոսը գազի եւ էլէներգիայի սակագների իջեցում:
Top-News.am