Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Amnesty International-ի տեղի ղեկավարին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել իրավապաշտպան՝ Amnesty International կազմակերպության տեղի ղեկավար Թաներ Քիլիչին:
Նրա բանտարկությամբ Էրդողանի կառավարությունը սուր քննադատության էր արժանացել:
Քիլիչը անազատության մեջ էր հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ՝ Միացյալ Նահանգներում գործող և Թուրքիայի նախագահ Էրդողանին ընդդիմադիր հանդիսացող Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով:
Անկարայում Գյուլենին մեղադրում են 2016 թվականին պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Գյուլենը հերքում է մեղադրանքները:
Երեկ թուրքական դատարանը մերժել էր տնային կալանքից ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսընին, ինչը թույլ կտար հոգևորականին վերադառանալ ԱՄՆ: