Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը
Այս թեմայով
- Համացանցում հայտնվել է Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը
- Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում
- Ջենովայում փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերն ապարդյուն է անցել (լուսանկարներ)
- Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել
Իտալիայի կառավարությունն օգոստոսի 14-ին Ջենովա քաղաքում կամրջի փլուզման ողբերգական դեպքի համար մեղադրել է մասնավոր սեփականատիրոջը՝ պահանջելով համապատասխան պաշտոնյաների ազատում:
Ինչպես նշում է Reuters-ը, 50 տարվա վաղեմություն ունեցող կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, Ջենովան կապում էր Ֆրանսիայի հարավի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ փլուզման հետևանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ՝ հասնելով արդեն 37-ի:
Նշվում է, որ երեկվանից թեժ քննարկվում են 1.2 կմ երկարությամբ կամրջի ամրության ու հուսալիության վերաբերյալ հարցերը:
Իտալիայի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ կամրջի շահագործմամբ զբաղվող Autostrade ճանապարհային ընկերությունը միլիարդներ է ստացել, սակայն դրանք ըստ նշանակության չի ծախսել:
«Բոլոր մեղավորների նկատմամբ պետք է սահմանվեն ամենախիստ պատիժները: Պետք է այնպես անել, որ զոհերի ու վիրավորների համար պատասխանատուները մինչև վերջ վճարեն պատճառած վնասի ու հանցանքների համար»,-ասել է Սալվինին:
Դեպքի վայրում աշխատում է 400 հրշեջ-փրկարար, որոնք բետոնի ու պողպատի փլատակների տակից փորձում են դուրս բերել ողջ մարդկանց: