ԱՄՆ-ում 11-ամյա երեխան 10 րոպեում կոտրել է ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը
ԱՄՆ-ում անցկացվող DEF CON ցանցահենների համաժողովի շրջանակներում 11-ամյա Էմետ Բյուերն ընդամենը 10 րոպեում հեշտությամբ կոտրել է ԱՄՆ ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը: Այս մասին գրում El Periodico-ն:
Նշվում է, որ դեռահասը հեշտությամբ հաղթահարել է կայքի պաշտպանությունն ու «փոխել» Ֆլորիդա նահանգում ընտրությունների արդյունքները:
Բրյուերից բացի, առաջադրանքը հեշտությամբ հաղթահարել է համաժողովի ևս 35 մասնակից: Ընդ որում՝ համաժողովին մասնակցում էին միայն 6-17 տարեկան երեխաներ: Նրանք շատ կարճ ժամանակում ոչ միայն կոտրել են կայքերը, այլև փոխել են ընտրություններում հաղթողի անունն ու թեկնածուների հավաքած ձայների քանակը:
Համաժողովի կազմակերպիչները հույս ունեին այս կերպ ստուգել ընտրական համակարգի կայքերի պաշտպանության ապահովությունը և հայտնաբերել հիմնական խնդիրները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն հայտարարել է, որ մտադիր է անցկացնել հատուկ մրցույթ, որի շրջանակներում 8-16 տարեկան դեռահասները կփորձեն կոտրել ԱՄՆ ընտրական համակարգ: Մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ ԱՄՆ ընտրական համակարգն այնքան վատ է պաշտպանված, որ այն կարող է կոտրել անգամ երեխան: