Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ևս մեկ սխալ կրակոցը ծանր կորուստների կհանգեցնի
Այս թեմայով
- Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
- Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Հայաստանի անվտանգության և հայ-ադրբեջանական նախիջևանյան հատվածում վերջին շրջանում առկա լարվածության շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ:
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը որոշակի սադրանքներ է իրականացրել Նախիջևանի հյուսիսային հատվածում, նախօրեին եղել են կրակոցներ, որոնք սաստվել, կանխվել են՝ հայկական կողմից կրակ արձակելով: Ադրբեջանական կողմն ունի կորուստներ, որի մասին այսօր գրվել է ադրբեջանական մամուլում:
«Մենք հերթական անգամ նախազգուշացնում ենք, որ նախահարձակ չենք լինելու, բայց երբեք անպատասխան և անպատիժ չենք թողնելու ոչ մի գործողություն»,- նշեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակը:
Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի ակտիվացումները պայմանավորված են համաշխարհային քաղաքական զարգացումներով. «Իմ կարծիքով՝ Ալիև կրտսերը փորձում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների և մյուս կողմից՝ Ռուսաստան-ԱՄՆ լարվածության ֆոնին հիշեցնել իր մասին և գուցե գաղտնի հուսեր ունի, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցման ֆոնին հնարավոր է Հայաստանը դառնա մեծ միջազգային խաղերի զոհ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք զուգադիպություն է այն, որ հենց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը զուգընթաց է տեղի ունեցել հայ-ադրբեջանաան սահմանի նախիջևանյան հատվածի լարումը, Ա. Հակոբյանը նշեց. «Ադրբեջանի կողմից սա յուրօրինակ մեսիջ էր, խանդի տեսարան են ստեղծում՝ տեսնելով, որ ռազմավարական առումով Ռուսաստանը Հայաստանին չի թողնի»:
Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից նախիջևանյան հատվածում Հայաստանին հարվածելը մի շարք խնդիրներ կառաջացնի. «Նախ՝ կլինի ագրեսիա ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ՝ իր հետևանքներով, երկրորդ՝ դիրքային առումով այդտեղ զիջում են Հայաստանին, և Նախիջևանի ուղղությամն Ադրբեջանի մեկ սխալ կրակոցը ծանր կորուստների կհանգեցնի»:
Մանրամասն՝ տեսանյութում: