Էրդողանի փեսան հայտարարել է լիրան փրկելու ծրագրի մասին
Թուրքիայի ֆինանսների նախարար Բերիաթ Ալբայրաքը հայտարարել է, որ օգոստոսի 13-ից ուժի մեջ է մտնում թուրքական լիրայի փրկության գործողությունների ծրագիրը, որտ ռեկորդայն անում է ապրում Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման ֆոնին:
«Երկուշաբթի առավոտից մեր հաստատություններն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն եւ շուկայի հետ կկիսվեն հայտարարություններով»,- հայտարարել է Ալբայրաքը, փոխանցում է Hurriyet-ը: Նա նաեւ նշել է, որ ծրագիրը պատրաստվել է բանկերի եւ «իրական» տնտեսության համար, այդ թվում նաեւ` փոքր եւ միջին բիզնեսի, որոնք բոլորից շատ են տուժում արտարժույթի փոխարժեքի տատանումներց: «Մենք հնարավորինս սեղմ ժամկետներում քայլեր կձեռնարկենք մեր բանկերի եւ բանկային կարգավորողի հետ»,- ասել է նա: