Թուրքիայում պայքարում են բորդելի հարուստ սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի ժառանգության համար
Թուրքիայում պայքար է սկսվել 17 տարի առաջ մահացած բորդելի սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի հսկայական ժառանգության ժառանգորդների միջեւ:
Ծագումով հայ Մանուկյանը Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից էր: Նա ահռելի ժառանգություն է թողել. անշարժ գույքի 486 օբյեկտ, տասնյակ ավտոմեքենաներ եւ միլիոններ, հաղորդում է «Hurriyet Daily News»-ը:
Ունեցվածքը ժառանգել է Քերոբ Չիլինգիրը, ով պաշտոնապես համարվում էր Մանուկյանի որդին: Սակայն անցյալ շաբաթ կնոջ 16 ազգականները հայց են ներկայացրել՝ հայտարարելով, որ Չիլինգիրը ապօրինի է տիրացել ժառանգությանը եւ Մանուկյանի որդին չէ:
Հայցվորների փաստաբանը նշում է, որ նրանք պարզել են, որ Մանուկյանի ունեցվածքը հիմնականում հիմնված է այն ժառանգության վրա, որ նա ստացել է իր պապիկից՝ Արմենակ Մուրադյանից եւ տատիկից՝ Սուսան Մուրադյանից:
«Մանուկյանը երեխաներ չուներ: Իմ հաճախորդները նրա միակ ազգականներն եւ օրինական ժառանգորդներն են», - ասում է փաստաբանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am