Ինչպես է ցեխային զանգվածը թափվում շվեյցարական գյուղի վրա (լուսանկարներ, տեսանյութեր)
Շվեյցարական Ալպերի փոքրիկ գյուղերից մեկը ցեխային զանգվածահոսքի տակ է հայտնվել, ինչը տեղի է ունեցել հորդառատ անձրևների պատճառով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ականատեսները շտապել են տեսանկարահանել բնական արհավիրքը՝ ֆիքսելով՝ ինչպես է ցեխը վերևից ներքև թափվում՝ ահաբեկելով մարդկանց:
Ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, սակայն վնասվել են բազմաթիվ տներ, մեքենաներ, այգիների ծառերն արմատախիլ են արվել: