Գերտաքացած iPhone 6-ը պայթել է մեքենայի գործիքային վահանակի վրա (Տեսանյութ)
Չինաստանի բնակչուհու iPhone 6-ը պայթել է մեքենայի գործիքային վահանակի վրա վերանորոգման սրահից վերադառնալու ճանապարհին, հաղորևդում է Ferra-ն:
Տեսանյութում երեւում եւ լսվում է, ինչպես է պայթում եւ այրվում գերտաքացած սմարթֆոնը եւ ինչպես է վախենում կինը, որն այդ ժամանակ ղեկին էր: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժում:
Ամուսնու խոսքով, խոսքը iPhone 6-ի մասին է, որում սրահում առանց արտոնագրի ոչ պաշտոնական մարտկոց են դրել: