Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարին
Այս թեմայով
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության անդամներին: Պատվիրակությունը գլխավորում է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դևին Նունեսը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, նշելով, որ հանդիպմանը քննարկված հարցերի մանրամասները չեն հրապարակվել:
Հանրապետական Դևին Նունեսը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր թիմակիցներից է: