Թուրքիայում երիտասարդ կինը 23 րոպեում 255 քյաբաբ է կերել (Տեսանյութ)
Թուրքիայում երիտասարդ կինը 23 րոպեում 255 քյաբաբ է կերել՝ հաղթելով ամենաարագը քյաբաբ ուտելու մրցույթում:
21-ամյա Չերեն Յըլմազին, որը շուրջ 45 կգ է կշռում, Անթալիայի ռեստորանատերը հաղթանակի լուրջ հավակնորդ չի համարել: Սակայն նիհարիկ աղջիկն ապշեցրել է բոլորին՝ քյաբաբի տեսքով շուրջ 4 կգ միս, աղբան, հաց ուտելով եւ խմելով 2 գավաթ թան, 2 բաժակ ջուր:
Արդյունքում նա գերազանցել է ռեստորանի նախորդ ռեկորդը, սմարթֆոն է շահել, ոսկե կախազարդ եւ 4 ամիս շարունակ ռեստորանում անվճար ճաշելու իրավունք: