Ինչպես է ապրում Նիկոլ Փաշինյանը, ինչպես է հագնվում, ինչպես է գնում աշխատանքի (Տեսանյութ)
Ադրբեջանական «Haqqin.az» կայքը հրապարակել է ռուսաստանյան Newsader վերլուծական-տեղեկատվական գործակալության ռեպորտաժը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:
«Գործակալության թղթակից Ալեկսեյ Ռոմանովը Երեւանում շատ հետաքրքիր նյութ է պատրաստել՝ «Մեկ օր Նիկոլ Փաշինյանի հետ» վերնագրով:
Սյուժեն, մեծ հաշվով, շատ լավ ցույց է տալիս, թե ինչպիսի անձնավորություն է հայաստանյան կառավարության ղեկավարը եւ ներկայացնում է նրա մարդկային նկարագիրը:
Դիտում ենք մեծ հետաքրքրությամբ»,- գրում է ադրբեջանական «Haqqin.az»-ը եւ ներկայացնում ռեպորտաժը: