WTI տեսակի նավթի գինն աճում է
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոփոխվում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 73,44 դոլարի:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,07 դոլար: