«Սանիթեքի» անգործության ծանր հետեւանքները Նոր Արեշում (Տեսանյութ)
Անտարբերությո՞ւն, միտումնավոր քա՞յլ, թե՞ անճարություն: Նոր Արեշում, ավելի կոնկրետ Աթոյան անցուղի 2-րդ շենքում համաճարակային վիճակ է հասունանում: «Սանիթեքի» անգործությունից մի ամբողջ շենք թթվածնի փոխարեն գարշահոտ է շնչում: Ուղիղ երկու շաբաթ է՝ կուտակված աղբը չեն մաքրում։ Իսկ երկու շաբաթ առաջ էլ աղբն ամբողջությամբ չէին հեռացրել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հ.Գ. Հանրային լուրերի ժամը 21-ի թողարկումից ուղիղ երկու ժամ անց աղբատար ավտոմեքենան հայտնվեց տուժած շենքի մոտ: Աղբի բարձումը տեւեց մեկ ու կես ժամ: