«Մեծ խաչի ասպետ». Արմեն Սարգսյանը պարգեւատրվել է Իտալիայի բարձրագույն պարգեւով (Լուսանկար)
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: