Մեգան Մարքլի հայրը նոր սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը հայտարարել է, որ արքայական ընտանիքը և անգլիական վերնախավն իր դստեր վրա մեծ ճնշում են գործադրում։
Այն վախը, որ Թոմասն ավելորդ բաներ կխոսի, հանգեցրել է նրան, որ Մեգանը կապ է պահում միայն մոր հետ։ Հայրն ասում է, որ այդ իրավիճակում դստեր հետ կարող է հաշտվել միայն մեռած ժամանակ։
Ավելի վաղ Մեգանն ասել է, որ արքայազն Հարրիի հետ ամուսնությունից հետ ընտանիքի վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է։ Բանն այն է, որ նրա հարազատները ցանկանում էին մոտ լինել Բուքինգհեմյան պալատին և բարձրաշխարհիկ կյանք վարել, ինչը կարող էր հեղինակազրկել Եղիսաբեթ II-ի ընտանիքը։