1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 սեպտեմբերի 2018թ., 00:00
Դարակազմիկ հեղաշրջում, թե՞ անսպասելի ընթացք Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը «Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով Վրիժառու տատիկը հետևել է իրեն վնաս պատճառած կոկորդիլոսին և սպանել մեկ կրակոցով (Տեսանյութ) Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյան Ավտոլվացման կետի աշխատակիցը ձեռքով կանխել է ավտոմեքենաների բախումը (Տեսանյութ) Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություն է անցկացնում Հրապարակվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին Արսեն Թորոսյանի «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են Խուզարկությունը կապված է այն հանգամանքի հետ, որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին Քաղաքապետարանում պաշտոնանկությունները շարունակվում են «Ես ընդարմացած հասարակությանը ցույց եմ տվել, որ ոչ մի բանից վախենալ պետք չէ». Ռոբերտ Քոչարյան «Կպատժվեք». Արարատի մարզպետը սպառնացել է դպրոցի տնօրեններին Մահացու վթար Վորոնեժում. հրաշքով փրկված հայը պատմել է դեպքի մանրամասները (Տեսանյութ) Ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել. Ռոբերտ Քոչարյան Պետք է բացառել ցանկացած միջամտություն՝ ուղղված լրատվամիջոցի ընթացիկ գործունեությանը. Կոստանյան Սինգապուրի օդանավակայանում ուղեւորատար օդանավը մխրճվել է շարժասանդուղքի մեջ Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանը կարող է երկնաքար կամ գիսաստղ լինել, որը շատ արագ այրվում է Արարատ Միրզոյանից ենք իմացել, որ Փաշինյանը որոշել է ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով. Արամ Սարգսյան Հակահեղափոխության սպառնալիքով մինչեւ գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին. Ստեփան Դանիելյան «Ил-20-ի կործանման մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է». Շոյգու Հյուսիսային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նեթանյահուն և Պուտինը հեռախոսով քննարկել են ռուսական Ил-20-ի հետ տեղի ունեցած միջադեպը ԱԺ Քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստը կգումարի Նույն կեղտոտ գործելաոճը. հիմա էլ սեւեռվել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դեմ Ո՞մ եք տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում Լեհաստանն առաջարկել է իր տարածքում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայել ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ Արջը կոտրել է Նիկոլի մեքենայի ապակին եւ փախել (Տեսանյութ) ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին Բանտից՝ քաղաքապետ. Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի «Ելք» դաշինք այլևս չկա Պենտագոնի ղեկավարը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը ԱՄՆ պատժամիջոցների առաջին «ծիծեռնակը». «Ռուսալ-Արմենիա»-ում հարկադիր պարապուրդ է Հայ ներկրողների օրինակով. Վրաստանում ևս բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են անցկացնում ԱՄՆ ավիակիրների խումբը Միջերկրական ծով է մտել «Մանգհուտ» թայֆունի պատճառով Չինաստանը շուրջ 760 մլն դոլարի վնաս է կրել (Տեսանյութ) Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցությունները Թերություններ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության կատարած շինաշխատանքներում Թուրքիան 250.000 դոլարով «վաճառում» է երկրի քաղաքացիությունը Վթարի է ենթարկվել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը ՉԼ. Օրվա հանդիպումների անոնս Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը Կատուն Նոր Օռլեանի բնակիչներին թողել է առանց էլեկտրականության «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today խմբագրությունում խուզարկությունը Հայազգի տղամարդը Սոլժենիցինի թանգարանի տնօրենից 12 մլն ռուբլի է կորզել Մխիթարյանի մարզիչների ֆանտաստիկ դիմակայությունը Կառավարությունը սեւեռվել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի դե՞մ Երբ ասֆալտին են փռում կամ պատերով տալիս սահմանամերձ գյուղերի ղեկավարներին Ում դեմ են պայքարում գործող իշխանությունները Նախարարությունների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս Վարչապետի հոգեվիճակը հասկանալի է, մարդու նյարդերը կարող են տեղի տալ. Նաիրա Զոհրաբյան Երթեւեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում եւ Կասյան փողոցում Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ) Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան Վիճաբանություն Վանաձորում Ուկրաինացի ծայրահեղականներն ուղիղ եթերում լրագրող են ծեծել Թուրքիայում ազգային հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել Խուզարկությունները շարունակվում են Ադրբեջանցի ընդդիմադիրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Վրաստանում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել՝ ոստիկանությանը կաշառք տալու համար Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը Ամերիկյան բիզնեսը ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացրել խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. (տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է ՀՀ սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Քեմբրիջի ուսանողները մերկ լուսանկարվել են օրացույցի համար Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել 1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները Ռուս այլախոհ արվեստագետին ամենայն հավանականությամբ թունավորվել են Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Հարցում

Պատերազմի եւ պատերազմի միջեւ. նոր տարբերակ 2

Սկիզբը

Պահեստազորի զինվորները զորակոչվելուց հետո իսկույն նետվում էին սիրիական ճակատ: Ստեղծ­ված իրավիճակի բարդության պատճառով պահեստազորայիններին զորակոչելուց անմիջապես հետո, ժամանակ չծախսելով «ներդաշնակված անձնակազմերի» (պահեստազորային մշտական անձնակազմեր) ստեղծման, հրասայլերի վրա գնդացիրների տեղադրման և հրասայլերի նշանի ճշգրտման վրա, կցում էին հրասայլերին և ուղարկում ճակատ:

Սիրիական բանակը, սակայն, ինչպես և եգիպտականը Սինայի թերակղզում, ձգտում էր դուրս չգալ սե­փական ՀՕՊ հրթիռային մարտկոցների ծածկից: Սիրիական բանակը եգիպտական զորքերի պես մեծ քանակի հակատանկային կայաններով էր համալրել իր ստորաբաժանումները, ինչը, սակայն, այնքան էլ արդյունավետ չէր` հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմի անհավասար, բլրոտ տե­ղանքը:

Սիրիական զորքերը ակնկալում էին, որ իսրայելական պահեստազորի կենտրոնացումը կտևի նվա­զա­գույնը մեկ օր, մինչդեռ առաջին պահեստազորայինները ժամանել էին Գոլանի բարձունք պատերազմի սկզբից 15 ժամ անց:

Պատերազմի առաջին օրվա վերջում այդ պահի դրությամբ 9:1 հարաբերակցությամբ թվային գերա­կշռու­թյուն ունեցող սիրիական զորքերը հասել էին որոշակի հաջողությունների: Իսրայելական հակա­տանկային խրամուղին անցնելուց հետո Սիրիական ուժերի մի մասը (հրասայլային բրիգադը) թեքվեց դեպի հյուսիս-արևմուտք և սկսեց հարձակումը նախկինում չշահագործվող տրանսարաբական նավ­թամուղի «նավ­թային ճանապարհով», որն անկյունագծով հատում էր Գոլանի բարձունքը: «Նավթային ճանապարհը» մարտավարական տեսանկյունից չափազանց կարևոր էր. իսրայելական պաշտպանության ճեղքման վայ­րից այն գնում էր դեպի Նաֆախ, որը ոչ միայն իսրայելական դիվիզիայի հրամանատարության տեղակայ­ման վայրն էր, այլ նաև մարտավարական կարևոր ճանապարհների խաչմերուկ: 4-օրյա մարտերի ընթաց­քում Յանուշ Բեն-Գալի հրամանատարության տակ գտնվող իսրայելական 7-րդ հրասայլային բրիգադը պահում էր Գոլանի հյուսիսի բլուրների շղթան, որը հյուսիսից ապահովում էր Նաֆախում տեղակայված դի­վիզիայի շտաբը[18]:

Իսրայելական ստորաբաժանումների վիճակը անհամեմատ ավելի ծանր էր Գոլանների հարավում: 188-րդ հրասայլային «Բարաք» բրիգադը մեծ կորուստներ էր կրում, քանի որ տեղակայված էր պատսպար­ման բնական պայմաններից զուրկ տեղանքում: Բրիգադի հրամանատար, գնդապետ Իցհակ Բեն-Շոխամը իր տեղակալի և օպերատիվ բաժնի պետի հետ (յուրաքանչյուրն իր հրասայլի մեջ) զոհվեց ճակատամարտի երկրորդ օրվա ընթացքում, երբ սիրիական զորքերը հուսահատ փորձեր էին կատարում ճանապարհ բացել դեպի Կիներետ լիճ և Նաֆախ: Այդ պահի դրությամբ բրիգադը դադարել էր հանդես գալ որպես միացյալ զո­րամիավորում, սակայն մյուս անձնակազմերը շարունակում էին միմյանցից առանձին վարել մարտը[19]: Պատերազմի առաջին գիշերվա ընթացքում ռազմադաշտ նոր ժամանած և ոչ մի ստորաբաժանման չկցված լեյտենանտ Ցվիկա Գրինգոլդը իր հրասայլով զսպում էր սիրիական բրիգադի առաջխաղացումը` ընդհուպ մինչև իրեն ուղարկված համալրման ժամանումը:

«20 ժամվա ընթացքում «Ցվիկայի ջոկատը» (այդպես էր այն կանչվում ռադիոկապով), դիր­քա­վորումը փոխելով և խուսավարելով, մարտնչում էր սիրիացիների դեմ` երբեմն միայնակ, երբեմն ավելի խոշոր ջոկատի կազմում` բազմաթիվ անգամներ փոխելով հրասայլերը, որոնք վնասվում ու շարքից դուրս էին գալիս: Նա վիրավոր էր` ստացել էր այրվածքներ, բայց չէր լքում շարքերը և անընդհատ հայտնվում էր ամե­նավճռորոշ պահին, ամենաանսպասելի ուղղություններից` այդկերպ փոխելով հարվածների ուղղությու­նը»[20]: Իր գործողությունների համար Ցվիկա Գրինգոլդը պարգևատրվել է Իսրայելի բարձրագույն զինվորա­կան պարգևով` «Հերոսության համար» շքանշանով: Փաստորեն, շուրջ երեք օր իսրայելական բանակի ոչ լիարժեք օպերատիվ զորախումբը` կազմված երկու ոչ լիարժեք բրիգադներից, օգտվելով տեղանքից և մարտավարական հնարքներ կիրառելով, կարողացավ դիմակայել սիրիական բանակի հզոր ռազմավա­րական զորախմբին:

Պահեստազորայինների գալուն պես իրավիճակը Գոլանի բարձրավանդակում սկսեց արմատապես փոխ­վել: Համալրող զորքերին հաջողվեց սկզբում դանդաղեցնել, ապա` հոկտեմբերի 8-ից սկսած, կանգնեց­նել սիրիական բանակի առաջխաղացումը: Լայն տարածությամբ աչքի չընկնող Գոլանի բարձունքն, իհարկե, չէր կարող ծառայել որպես բուֆեր, ինչպես Սինայի թերակղզին էր հարավում, սակայն այն բավական լուրջ մարտավարական ամրություն էր, որը թույլ չէր տալիս սիրիական ստորաբաժանումներին հրթիռակոծել ներքևում գտնվող իսրայելական բնակավայրերը: Իսրայելական զորքերի վճռական հակագրոհները իրենց նպատակին հասան. չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 10-ին, վերջին սիրիական միավորումը դուրս մղվեց «Կարմիր գծից»` մինչպատերազմյան հրադադարի սահմանագծից[21]:

Հոկտեմբերի 9-ին իսրայելական օդուժն սկսեց հարվածել Սիրիայի գլխավոր մարտավարական օբ­յեկտ­նե­րին, նույն օրը «ջախջախվում է» սիրիական գլխավոր շտաբը[22]:

Իսրայելի ռազմական ղեկավարությունը կանգնած էր երկընտրանքի առջև` շարժվել առա՞ջ, այսինքն` գնալ հարձակման սիրիական տարածքում, թե՞ բավարարվել 1967թ. սահմանով: Հոկտեմբերի 10-ի ամբողջ օրը իսրայելական հրամանատարությունը քննարկում էր այդ հարցը: Զինվորականներից շատերը հար­ձա­կումը դադարեցնելու կողմնակից էին, քանի որ դա թույլ կտար ավելի շատ զորամիավորում տեղափոխել Սինայի թերակղզի, որտեղ դրանից երկու օր առաջ Խիզայոնի շրջանում Շմուել Հոնենը պարտություն էր կրել: Ոմանք էլ կողմ էին հարձակմանը Դամասկոսի ուղղությամբ: Նրանց կարծիքով` այդ քայլը դուրս կմղեր Սիրիային պատերազմից և կամրապնդեր Իսրայելի կարգավիճակը` որպես տարածաշրջանային գերտե­րու­թյան: Հարձակման հակառակորդները պնդում էին, որ սիրիական տարածքում կան բազմաթիվ հզոր պաշտ­պանական ամրություններ` հակատանկային խրամատներ, ականապատ դաշտեր, երկարաժամկետ կրակակետեր, ինչի պատճառով սիրիական բանակի հարձակումը վերսկսելու դեպքում ավելի հարմար կլի­նի պաշտպանվել` օգտագործելով Գոլանի բարձունքների առավելությունները, քան սիրիական հարթա­վայ­րային տեղանքը: Բանավեճի վերջակետը դրեց վարչապետ Գոլդա Մեյերը: Նրա կամային որոշումը քա­ղաքական էր և վերջնական` անցնել «Կարմիր գիծը»… Հարձակումը նախատեսած էր հաջորդ օրը` հինգշաբթի` հոկտեմբերի 11-ին:

Հոկտեմբերի 11-14-ը իսրայելական բանակը շարժվեց դեպի սիրիական տարածքների խորքը` գրա­վելով 32կմ2: Սակայն արաբական զորքերը կարողացան կազմակերպված ձևով նահանջել դեպի երկրորդ գիծը: Ծանր հրետանին այս նոր դիրքերից հնարավորություն էր ստանում ռմբակոծել ճակատից 40 կմ հեռա­վորության վրա գտնվող Դամասկոսը: Փաստորեն, սիրիական ճակատում իսրայելական բանակը ավելի ծանր մարտեր է մղել, սակայն ավելի շուտ է հաջողության հասել:

Երկու ռազմաճակատում էլ, տեղի ունեցած խոշոր տանկային մարտերի հետ զուգահեռ, իրականաց­վում էր ինտենսիվ հրատենային կրակ, ծավալ­վում էին տասնյակ ինքնաթիռների օդային և հակաօդային մարտեր: Լայնորեն կիրառվեցին ՀՏՂՀ-ներ և ՀՕՊ-ի հրթիռներ:

Արաբական ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին, Դամասկոսի և Կահիրեի գրավելու վտանգը ստի­պեց դադարեցնել մարտական գործողությունները: Իսրայելական տանկային դիվիզիաների հարձա­կում­ները շատ գրագետ էին և համագործակցված:

Արևմտյան (հիմնականում ամերիկյան) մոդելով կամաց-կամաց մարտի ծանրության կենտրոնը բարձ­­րանում էր երկինք: Եվ այդ նոր մոդելի հաստատման գործում իրենց մեծ դերն էին խաղում նաև իսրա­յելական ՌՕՈՒ-ները: Խորհրդային մասնագետները համարում էին, որ ճիշտ հետևություն են կատարել նրանով, որ մեծացրել են ՑԶ-ի ՀՕՊ միջոցների խտությունը, ավելացրել են նշանակետերի ուղիները` դիվի­զիաների համար հասցնելով մի քանի տասնյակի: Սակայն հիմնական սխալը մնում էր չուղղված:

1. Կործանիչները հիմնական դերակատար չէին դառնում` չնայած քանակի ավելացմանը:

2. Դրանց տեխնիկական և մարտական պատրաստության մակարդակը, ինչպես նաև ինքնուրույ­նու­թյունը ցածր էին:

3. Համագործակցությունը ՀՕՊ-ի ցամաքային բաղադրիչների միջև, ինչպես նաև կործանիչների հետ շատ ցածր մակարդակի վրա էր:

4. Չկային մարտի վարման ավտոմատացված էլեկտրոնային համակարգեր, հատկապես` օդային:

Այս պատերազմում տեղի ունեցավ ցամաքային ՀՕՊ-ի կառուցման խորհրդային մոդելի վերջնական վի­ժում, սակայն ինչպես կերևա հետո, միևնույն է, խորհրդային գեներալները գնում էին ուրույն ճանա­պար­հով: Թեև խորհրդային ԶՀՀ-ները և այլ զենիթային միջոցները արդեն բավականին շարժունակ էին և նախատեսված նաև զրահատեխնիկայի պաշտպանության համար, իրականում այդ խնդիրը չկա­րողացան լուծել: Եվ հետաքրքիրն այն էր, որ եգիպտացի գեներալներից որոշները դա հստակ գիտակցում էին: Հոկտեմբերի 14-ից սկսված` Սինայում եգիպտական նոր գրոհի ժամանակ ՑԶ-ները, զրկվելով գեր­հա­գեցած ԶՀՀ-ների աջակցությունից, հայտնվեցին իսրայելական օդուժի հարվածների տակ և մեծ կորուստներ կրեցին, եթե չասենք` ոչնչացվեցին: Դուրս գալով այդ գոտուց` եգիպտական ՀՕՊ միջոցների քանակը շեշ­տա­կի կրճատվեց, քանի որ ոչ բոլոր համալիրներն էին իրականում շարժունակ, իսկ կործանիչները ոչինչ անել չկարողացան: Այսինքն` եգիպտական բանակը արագաշարժ գործողությունների անպատրաստ էր, խորհրդային մեծաքանակ հակատանկային և ՀՕՊ միջոցները ոչինչ չտվեցին: Մասնավորապես` մեծաքա­նակ շարժական ՀՕՊ միջոցները չկարողացան ապահովել այն պաշտպանությունը, որի համար ստեղծվել էին: Նմանները այս պատերազմում հատկապես շատ էին` «Куб 2К12», «Стрела-2» և այլն: Կործանիչների մա­սին նորից խոսք չկա: Սակայն հետաքրքիրն այն է, որ իսրայելական բանակը, չունենալով նման մեծա­քանակ շարժական ՀՕՊ միջոցներ, հարցը փայլուն լուծեց, քանի որ խնդիրը հիմնականում լուծում էին կոր­ծանիչները: Կրկին փաստվեց, որ ամենալավ ՀՕՊ միջոցը կործանիչն է: Այդ ճկուն մեքենաները, օդային գե­րա­կայություն ապահովելով միաժամանակ օդից, պատսպարում էին արագաշարժ իսրայելական տանկա­յին դիվիզիաներին, որոնք ճեղքելով առաջ էին ընթանում` ունենալով քիչ հետևակ ու հրետանու մշտական պակաս: Բլիցկրիգը շարունակում էր իր հաղթարշավը:

ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվ միջամտության շնորհիվ` բախումը լուծման փուլ մտավ: Պատերազմը տևեց 19 օր: Կողմերը կորցրեցին 20 հազար սպանված, 2,7 հազար տանկ, 500 ինքնաթիռ և այլ ռազմական տեխնիկա:

Պատերազմը պատահական օր չէր, որ սկսվել էր: Հոկտեմբերի 6-ը հրեական Յոմ Կիպուր տոնի օրն էր, ինչը վկայում էր հանկարծակիության գործոնի դերի հետագա աճի մասին:

Չնայած նրան, որ եգիպտական և սիրիական բանակները խորհրդային ռազմագիտական դպրոցի լավագույն ներկայացուցիչների կողմից երկար պատրաստվել ու պլանավորել էին պատերազմը, ժամանակի և միջոցների խնդիր չունեին և կարողացել էին լավ քողարկել իրենց պլանները, կրեցին պարտություն: Պարտությունը ուներ հստակ մի քանի պատճառ`

Զորքերի և հատկապես զորատեսակների դերակատարության սխալ մոտեցում,
Գործողությունների վատ կառավարում, հատկապես զորատեսակների միջև,
Նախաձեռնողականության զիջում, անհամարձակ կառավարում,
Հրամանատարության ինքնուրույնության պակաս,
Տեխնիկական հագեցվածության պակաս, հատկապես` կառավարման տեխնոլոգիաների:
Արաբական երկրները օպերատիվ արվեստի առումով որևէ նոր նվաճում չունեցան, բոլոր լուծումներն ու մոտեցումները խորհրդային էին և բավականին վատ կատարմամբ: Զորքերն ու զորամիավորումները կիրառվում էին մեծ խտությամբ, երկար նախապատրաստությունից հետո, մեծ էշելոնացվածությամբ, դանդաղ, հզոր կրակային աջակցության պարագայում և հրամանատարների թույլ ինքնուրույնությամբ: Բանակներն ու բանակախմբերը կիրառվում էին երկու և ավելի շարակազմերով: Ճեղքման համար նախատեսված զորամիավորումները գործում էին առաջին շարակազմում, լավ հագեցած էին, սակայն ինքնագնաց հրետանու և հատկապես դրա կառավարման խնդիր ունեին: Հարձակման արագությունը բավականին դանդաղ էր, օդային դեսանտի կիրառությունը` սահմանափակ:

Իսրայելի այս հաղթանակը ճակատագրական եղավ ամբողջ արևմտյան ռազմական մտքի համար: Վիետ­նամական պատերազմում ունեցած ծանր պարտությունից հետո ամերիկյան ռազմական միտքը գտնվում էր որոշակի հոգեբանական անկման մեջ, և այս հաղթանակն ուղղակի փրկության պես մի բան էր նրանց համար, ովքեր շարունակում էին պնդել, որ Վիետնամում նրանք համակարգային պարտություն չեն կրել խորհրդային ռազմական համակարգից, և հնարավոր է կանգնեցնել խորհրդային տանկային լավա­նե­րը: Այս պատերազմի փորձի ուսումնասիրությունից էր նաև, որ Դ. Սթարրիի, Դ. Մորելլիի, Ջ. Բոյդի և այլոց հեղինակությամբ ծնվեցին ամերիկյան նոր օդացամաքային ռազմագործողությունների տեսությունը և, որ­պես արդյունք, բոլորովին այլ մակարդակի պատերազմներն ու հաղթանակները[23]: 1973թ. հաղթանակը, իհարկե, անկանոն մի բան չէր. այդ նույն արևմտյան ռազմական մտքի հաղթանակն էր, որը նոր թափ ու խորություն հաղորդեց ռազմական տեսական մտքին:

Լավ դաս քաղելով 1973թ.-ից` ինը տարի հետո Իսրայելը նորից բռնեց կանխարգելիչ հարվածների ռազմավարության ճանապարհը և Լիբանանի տարածքում այդ մոտեցմամբ կրկին պարտության մատնեց Սիրիային և, ըստ էության, նրան աջակցող ԽՍՀՄ-ին:

Զուտ պաշտպանական մարտական գործողություններ վարելով` 1999-2000 թթ. պարտությունից չխուսափեց նաև Եթովպիան, որը, ժամանակին փոխելով իր գործողությունները, կրկին անցավ հարձակման և շտկեց իրավիճակը: Պատերազմը ավարտվեց եթովպիական բանակի հաղթանակով, սակայն եղան ծանր կորուստներ պաշտպանական փուլի ժամանակ:

Նոր լուծումները

Այս օրինակները լավագույնս ապացուցում են, որ սակավաթիվ, սակայն լավ պատրաստված ու արհեստավարժ բանակը, հատկապես` ճկուն կառավարմամբ, անգամ` ոչ իդեալական զինատեսակներով կարող է հասնել հաջողության մեծաթիվ և դանդաղաշարժ զորքերի նկատմամբ: Մեծ բանակների խնդիրը ոչ միայն դրանց դանդաղաշարժությունն է ֆիզիկապես, այլ նաև որոշումների կայացման դանդաղությունը, որը հետևանք է հրամանատարության անվճռականության ու ինքնուրույնության պակասի: Ադրբեջանական բանակում ևս դա առկա է. չնայած նոր զինատեսակների առկայությանը, երբեմն բարձր կարգապահությանը և այլն` ադրբեջանական բանակի սպաները որոշումների կայացման ազատության խնդիր ունեն: Մեր դեպքում հարկավոր է ավելի խորացնել ավելի ազատ որոշումներ կայացնող սպայակազմի ինստիտուտը, որին հասնելու լավագույն ճանապարհը կրթությունն է:

Նոր սերնդի պատերազմներն ավելի կարճ ժամանակում են սկսվում: Այս անցումը երբեմն այնքան արագ է տեղի ունենում, որ պետական և հասարակական մարմինները չեն հասցնում արձագանքել համապատասխան կարգով: Ժամանակի առումով դրանց արտացոլանքը հորիզոնական գծի վրա այնքան մոտ է, որ տարբերությունն է շատ ժամանակ կորչում: Պատերազմն ու խաղաղությունն իրարից քիչ են տարբերվում այս դեպքում:

Օրինակ` այսօր հրամանատարներից պահանջվում է ավելի կարճ ժամանակ` լուծումներ գտնելու և որոշումներ կայացնելու համար: Իսկ լուծումները, ինչպես և միջոցները արագ հնանում են, այսինքն` մշտական ճկունություն է հարկավոր:

Ռազմական ուսումնարաններում և ակադեմիաներում ուսանելիս, հարցին ոչ խորքային անդրադառնալով, տպավորություն է ստեղծվում, որ պաշտպանությունը ավելի հեշտ է վարել, որ եթե այնքան միջոցներ չունես, որ հարձակվես, ավելի լավ է պաշտպանվես: Սակայն ամեն անգամ չէ, որ իրավիճակն այդպիսին է: Եթե մարտական գործողություններն այնպես են զարգանում, որ հակառակորդը քեզ վրա պիտի հարձակվի, ամեն անգամ չէ, որ դու կարող ես և ճիշտ է անցնել պաշտպանության: Դա գրեթե միշտ ճիշտ է միայն մի դեպքում, եթե վստահ ես, որ առաջիկայում մեծ օգնական ուժեր ու միջոցներ ես ստանալու: Եթե այդ միջոցները, միևնույն է, չես ստանալու, ապա պաշտպանությունը կարող է լինել սխալ: Միայն պաշտպանությամբ գրեթե անհնար է հաղթել, հետևաբար` միայն պաշտպանվելով` դու կարող ես սպառել առանց այն էլ եղած միջոցները: Այստեղ ամենակարևոր խնդիրը նույն ժամանակն է, որի մասին վերը նշվեց: Խնդիրը այն է, որ եթե կարող ես հասցնել պատրաստվել հարձակման, ավելի լավ է գնալ անգամ հանդիպակաց մարտի, սակայն հակառակորդի հարձակումից առաջ անցնել հարձակման, դրանով`

հակառակորդին անակնկալի բերել,
նախաձեռնությունը քո ձեռքը վերցնել,
միջոցները նպատակային օգտագործել,
ճակատամարտով ավարտել պատերազմաշրջանի կամ պատերազմի ելքը:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, մենք խորհրդային և ռուսական կանոնադրություններում և դրանց թարգմանություններում պաշտպանության ժամանակ չենք հանդիպում նման բացատրությունների: Գրեթե ոչինչ նշված չէ այն մասին, որ եթե իրավիճակն այսպիսին է, ապա ավելի լավ է հարձակվել, իսկ պաշտպանության անցնելիս ոչինչ նշված չէ այն մասին, որ այն իրականացվում է նաև այն պատճառով, եթե չես հասցնում անցնել հարձակման: Գրեթե ոչինչ չկա ժամանակի մասին, որը չափազանց կարևոր է: Իհարկե, կան նաև այլ գործոններ, հատկապես` միջոցների տեսակի հարցը, ոչ թե քանակի, այլ տեսակի: Հարձակման համար նախատեսված միջոցները ավելի շարժունակ են, ավելի ճկուն, իսկ պաշտպանության համար կարող ես կիրառել նաև ստացիոնար, կամ վատ խուսավարող միջոցները: Կան նաև սեփական տարածքի և բազում այլ գործոններ: Սակայն կանոնադրություններում կարծես միտումնավոր անտեսված է ժամանակի հարցը, որը գալիս է որոշակի ավանդույթներից: Բանն այն է, որ խորհրդային ռազմագիտական դպրոցը ամենակարևոր տեղը հատկացնում էր միջոցներին, առավելապես միջոցներին: Ցանկացած կանխամտածված կամ ստիպված պաշտպանության հիմնական պատճառը նրանք դիտում էին անհրաժեշտ միջոցների բացակայությունը: Անհրաժեշտ ասածը, իհարկե, զուտ նրանց չափումներին է վերաբերում, սակայն հիմնականում դա էր հիմքում: Ինչ-որ իրավիճակներում պաշտպանվում էին նաև այլ պատճառներով, սակայն, միևնույն է, միջոցներն առացնքային տեղում էին: Դա բխում էր նաև ռազմագիտական խորքային այն մոլորությունից, որը բերեց ԵՀՊ-ի սկզբնական շրջանի խայտառակ արդյունքներին, երբ պաշտպանությանը չէր հատկացվում անհրաժեշտ ուշադրություն, իսկ հարձակումը, լինելով հիմնական մարտատեսակ, չէր նախապատրաստվում մանրակրկիտ: Այդ սխալները հետագայում բերել էին այն կանոններին, որ հարձակումը իրականացնել` միայն պաշտպանության մեջ հակառակորդին հյուծելով, հետո միայն, վերադասից ստանալով ահռելի նոր միջոցներ, անցնել հարձակման կամ նախապես հարձակվել մի քանի անգամ փոքր ուժերի վրա: Այլ տեսակի հարձակումները, հատկապես` կանխարգելիչ հարվածները, որոնք ենթադրում էին առավելագույն որակական հատկանիշներ, չէին ընդունվում, ոչ մի կերպ, ավելին մերժվում էին: Նման մոտեցումները անգամ այն ժամանակ էին ենթադրում մեծ ժամանակ նախապատրաստվելու համար և մեծ միջոցները գործը գլուխ բերելու համար: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ այդ ճանապարհն ընդունելի չէ, հատկապես` ոչ ահռելի մարդկային և նյութական ռեսուրսներ ունեցող երկրների համար: Արդեն մերձավորարևելյան դասական պատերազմները ցույց տվեցին, որ դա ընդունելի չէ, և նման մեթոդներին դիմողները, որպես կանոն, պարտվում են:

Իսկ նոր սերնդի պատերազմը, որը ծնվեց Սառը պատերազմի ավարտին, այդ դանդաղ ու ռեսուրսային մեթոդին ոչ մի հնարավորություն չթողեց: Ժամանակի գործոնը գնալով ավելի կարևորվեց: Մենք դեռ կնշենք այն մասին, թե որքան արագ է ամեն ինչ որոշվում, և որքան արագ են նաև հնանում որոշումները, լուծումներն ու միջոցները:

Այստեղ կանգ առնենք ևս մեկ գործոնի վրա, որը ժամանակի հետ ուղղակի առնչություն ունի, սակայն ինքնուրույն կարևոր գործոն է: Դա կանխատեսելիության գործոնն է: Հակառակորդին մոլորեցնելու, սեփական մտահղացումներն ու պլանները քողարկելու գործընթացը ծրագրավորած ու համակարգված ձևով դառնում է կանխատեսելիության ցուցիչ: Եթե դու կանխատեսելի ես ընդհանուր առմամբ, ապա հստակ չունենալով անգամ քո պլանները հակառակորդը կարող է քո դեմ մեթոդներ գտնել, եթե դու անկանխատեսելի ես, ապա դժվար է քո դեմ մեթոդները գտնելը: Մարտավարական և օպերատիվ մակարդակում կանխատեսելի լինելը հավասարազոր է պարտության: Հակառակորդը չպետք է իմանա, թե դու ինչ կանես հաջորդ քայլում, ինչպես կհարձակվես, որ կողմից, ինչ մարտավարություն կբանեցնես, նա պիտի վստահ լինի, որ դու շաբլոնային մեթոդների չես դիմի: Սա կարևոր գործոն է, և այն ուղղակի առնչվում է ժամանակի ու արագության հետ: Սակայն ռազմավարական մակարդակում այս գործոնն արդեն միանշանակ բացասական չէ: Այստեղ գործում են այլ կանոններ:

Քանի դեռ մարտական ինտենսիվ ու մեծ գործողությունները վարվում են կարճ ժամանակում, մեծաթիվ բանակներ կարող են մերժվել, մենք դա մասնակիորեն արդեն տեսնում ենք: Ավելի մեծ կիրառություն կգտնեն փոքր և արագագործ բանակները[24]: Իսկ մարտական նման գործողությունները չեն կարող երկար տևել, քանի որ տնտեսությունները գլոբալ են, այսինքն` այդ պատերազմը կխանգարի չափազանց մեծ թվով երկրների շահերին, հետևաբար` բոլորը կստիպեն այն շուտ դադարեցնել: 2000-ական թվականներից ականատես ենք լինում, որ դեռեւս ոչ մեկի չի հաջողվում ստեղծել անկախ մեծ դաշինքներ ու սանձազերծել մեծ պատերազմներ: Այդ գլոբալացումն, ըստ էության, ամենից շատ նախաձեռնվում է նոր սերնդի պատերազմների ստեղծող համարվող ԱՄՆ-ի կողմից և լավագույն ձևով էլ օգտվում է այդ համակարգից, քանի որ իր բանակը պատրաստ է այդ պահանջներին: Սա, իհարկե, չի նշանակում, որ բանակները փոքրանալու են մինչև ջոկատներ, այս միտումը հաճախ ծայրահեղացվում է:

Այս հարցում կրթական համակարգը անկյունաքարային է: Կրթությունը նույն նշանակությունը ունի նաև զինվորական մասնագետի կայացման համար: Օրինակ` լավ մասնագետը չի կարող լավ կրթված չլինել, լավ մասնագետը չի կարող կարծրատիպերով առաջնորդվել: Հետևաբար` լավ հրամանատարը որոշումների կայացման ազատություն պետք է ունենա: Այդ առումով դասական պայքարի մեջ են ռազմական կառավարման քանակական և որակական դպրոցների ներկայացուցիչների մոտեցումները:

Առաջինը կարելի է բացատրել հետևել բանաձևով` ՑՈՒՅՑ ՏՈՒՐ-ԹՈՒՅԼԱՏՐԻՐ-ՎԵՐԱՀՍԿԻՐ:

Իսկ երկրորդ համակարգը գործում է այս բանաձևով` ՍՈՎՈՐԵՑՐՈՒ-ՎՍՏԱՀԻՐ-ՀԵՏԵՎԻՐ:

Բանն այն է, որ նման բանակները, մեծ տեղ տալով պատրաստությանը, գործի իմացությանը, որակին` ընդհանրապես, մշտապես ստեղծագործ մտածելակերպով նորարարություններ են կատարում: Մարտի, պատերազմի սկզբնական փուլում հաջողության են հասնում առավել պատրաստ, ավելի բարձրակարգ, ավելի արագագործ բանակները, հաջորդ փուլերում կարող են հաղթել վատ պատրաստված, սակայն մեծ միջոցներ ունեցող բանակները:

Ռազմավարությունը մարտավարությունից առաջինը տարանջատող ռազմական տեսաբան Դիտրիխ ֆոն Բյուլովը նշում էր. «Ես երեք անգամ կարող եմ ստորագրել այն, թեկուզ նոր, կանոնի տակ, որ երբեք չարժի վարել պաշտպանողական պատերազմներ, այլ հարկավոր է անհապաղ անցնել հարձակողականի` գործելով հակառակորդի թևերում ու թիկունքում»[25]: Այս միտքը հստակ նշանակում է, որ բարձրակարգ և արագագործ բանակները հարձակմամբ կարող են հաղթել:

Առաջարկներ մեզ համար

Այսպիսով` մենք հստակեցրեցինք, որ մեր ճանապարհը որակական ճանապարհն է, իսկ որակական ճանապարհը ընտրածները պատերազմում են ջախջախման և բոլորովին ոչ հյուծման մեթոդներով: Այն բանակները, որոնք չեն կողմնորոշվում մոդելների ընտրության մեջ և դոկտրինալ առումով կատարում են սինթեզում, դատապարտված են պարտության: Մարտավարական մակարդակում կարող են լինել ճկուն փոփոխություններ ջախջախումից դեպի հյուծում, երբեմն` օպերատիվ մակարդակում ևս, բայց երբեք ու երբեք ոչ ռազմավարական մակարդակում: Պետությունը, բանակը պետք է շատ հստակ ընտրի ու մնա հետևորդ այն մոդելին, որը բխում է իր ռեսուրսներից ու կրթական, ազատական մակարդակից, արժեհամակարգից: Իսկ ջախջախման մոդելի նախապայմաններից է որակյալ կրթությունը, որի շնորհիվ ստեղծվում են նախ` ճկուն ու կայուն կառավարման համակարգ և արհեստավարժ, սակավաթիվ ու շարժունակ զորքեր:

Ադրբեջանի այս գերռազմականացումը կանխելու համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, այնպիսի քայլեր, որոնք ասիմետրիկ լինեն, ջախջախման մոդելի շրջանակներում լինեն և բոլորովին ոչ` հյուծման մոդելի չափորոշիչներով:

Այժմ մի քանի խոսքով նշենք նաև այն մեթոդների և զորատեսակների մասին, որոնք կարող են չեզոքացնել ադրբեջանական գերակայությունը և այդ չեզոքացումը կարող են անել փոքր ուժերով ու ծախսերով: Այսինքն` դրանք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու լավագույն գործիքակազմն են: ԶՈւ-ն պետք է զարգանա համաչափ, և բոլոր զորատեսակներն էլ չափազանց կարևոր են, սակայն կան զորատեսակներ, որոնք դասական մարտական գործողություններից մինչև անկանոն մարտական գործողություններ վարելու համար ամենաճկունն են, ամենադինամիկ զարգացողներն են և կարող են արագորեն փոխել իրավիճակը:

1. Զորակոչի և զորահավաքի հարցում պետք է կատարել բարեփոխումներ: Անհրաժեշտ է ֆինանսական միջոցների ներգրավմամբ ավելացնել պայմանագրայինների տարրը բանակում: Ներդնել ակտիվ պահեստազորայիններին, բոլոր քաղաքացիներին պարտադիր մեկ-երկու տարին մեկ երկու-երեք ամսով պարտադիր զորակոչել և ներգրավել սահմանային ծառայության մեջ: Սահմանամերձ գյուղերում ներդնել մշտական արագ արձագանքման խմբերը` զինելով դրանք: Սփյուռքահայերից ստեղծել հատուկ ստորաբաժանումներ` նրանց հնարավորություն տալով ծառայել թեկուզ կես տարի:

2. Հայաստանում և Արցախում զենքի վաճառքը հարկավոր է հնարավորինս ազատականացնել և մեծ զարկ տալ հրաձգային մրցաձևերին ու ակումբներին:

3. Մարտական պատրաստությունը: ՑԶ-երի հիմնական զորամիավորումները և զորքերը ևս պետք է անցում կատարեն նոր մարտավարության, ավելի ակտիվ գործողությունների, ավելի ինքնուրույն և նախաձեռնողական քայլերի: Դրա համար հրամանատարությունը պետք է ունենա որոշումների կայացման ավելի մեծ ազատություն, գործողությունների իրականացման ավելի ճկուն միջոցներ և համակարգեր, այդ տեսանկյունից հետաքրքիր են մարտավարական գումարտակային խմբերը, որոնք մեծ ինքնաբավություն ունեն, սեփական հզոր հրետանի ու զրահամիջոցներ ունեն: ՊՇ-ների և գնդերի կազմում գործող գումարտակներն ու առանձին վաշտերը կարող են, ուժեղացվելով տարբեր խոցման և կառավարման միջոցներով, մասնավորապես `ականանետներ, զրահամիջոցներ, ԱԹՍ-ներ և այլն, դառնալ առանձին մարտավարական հզոր միավորներ: Դրանք պետք է հիմնականում գործեն առանձին` ունենալով իրենց ուժեղ շտաբները: Իհարկե, այս ամենը ենթադրում է մարտական պատրաստության ծրագրերի և նորմերի վերանայում: Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել գիշերային պարապմունքներին, մարտավարական խմբերով ու գրոհող խմբերով գործողություններին և այլն:

4. Մարտավարությունը: Մենք վերն արդեն փաստեցինք, որ պաշտպանությունը լուծում չէ, հատկապես` ոչ զորաշարժային պաշտպանությունը: Պաշտպանության ժամանակ հնարավոր չէ ջախջախել հակառակորդի` առանց այն էլ ավելի մեծ խմբավորումները: Պաշտպանությունը ենթադրում է մեծ հյուծման գործընթաց, որից հետո դու ուժեր պետք է հավաքես, որ անցնես հակահարձակման, իսկ մեր դեպքում այդ ուժերը մեկն են, որոնք կարող են մաշվել արդեն պաշտպանության ժամանակ: Այդ ուժերն ու միջոցները վերաբերում են և զորքին և տեխնիկային: Մեր միջոցները պետք է կիրառվեն մեկ անգամ, և դա հարձակումն է: Ոչ պաշտպանության օգտին է խոսում նաև պահեստազորի հանգամանքը: Պաշտպանության ժամանակ, անկախ քո գործողությունների արագությունից, քո պահեստազորը կարող է ուշանալ, այն կարող է ենթարկվել ռմբակոծության արդեն կապուղիների վրա, իսկ հարձակման ժամանակ այն կանխավ, քո պլանով արդեն զբաղեցրել է իր տեղերը:

5. Հարկավոր է մեծ զարկ տալ օդուժին, ճկուն, մարտական կործանիչների առաջնորդությամբ և մեծաքանակ ու տարատեսակ ԱԹՍ-ներով հագեցած օդուժը: Նախ անհրաժեշտ են կործանիչներ, գոնե մեկ էսկադրիլիա ռուսական «Су-30СМ» կործանիչներ: «Су-30СМ» մեկ էսկադրիլիան միաժամանակ կարող է լուծել այն մարտական խնդիրները, որոնք պետք է լուծեն` «Իսկանդեր»-ների և «Տոչկա»-ների կամ «Սմերչ»-ների,« Բուկ»-երի և ավելի հեռահար ՀՕՊ միջոցների մեկական դիվիզիոնները` միաժամանակ ունենալով նաև որոշակի ՌԷՊ միջոցներ: Այս երկու խոցման միջոցների, և երկու պաշտպանության միջոցների դիվիզիոնները միասին վերցրած արժեն մոտավորապես 700-800 մլն դոլար, այն էլ դրանց օգտագործած տարբերակներով: Կործանիչների նույն էսկադրիլիան, լրիվ նոր ինքնաթիռներով, արժի մոտավորապես 300-400 մլն դոլար, այսինքն` մոտ երկու անգամ քիչ գումար: Նույն ժամանակ սպասարկման ծախսերը ժամանակի ընթացքում այդ չորս դիվիզիոններից ցածր են մոտավորապես մեկ ու կես երկու անգամ: Մենք այստեղ չենք հաշվում հրանոթային հրետանու որոշ տեսակների գինը, որոնց ձեռք բերումը ևս կարևոր է: Այստեղ կա ևս մեկ ռազմավարակա գործոն` «առաջին հարվածի» սկզբունքը դառնում է գերակայող, իսկ այս դեպքում բալիստիկ հրթիռներով դա իրականացնելը ավելի դժվար է, քան օդուժով: Օդուժը կարող է մարտական համապատասխան աստիճանի կարող է բերվել ավելի արագ և ավելի անակնկալ: Նման հզոր հարվածային կործանիչների հետ մեկտեղ պետք է ձեռք բերել մարտական հարվածային ուղղաթիռներ, գոնե երեք-չորս տասնյակ քանակով, նույն ժամանակ նաև ավելի շատ տրանսպորտային ուղղաթիռներ, որոնց դերակատարությունը արագաշարժ պատերազմների ժամանակ չափազանց կարևոր է: Ամեն բանակային զորամիավորում պետք է ունենա իր ԱԹՍ-ների, հարվածային և հատկապես տրանսպորտային ուղղաթիռների էսկադրիլիան:

6. Մեր` արդեն ունեցած կրակային միջոցների արդյունավետության բարձրացման համար հարկավոր են կրակի կառավարման գիշերային համակարգեր, խոսքը հատկապես հրետանու մասին է: Հրետանու կրակի կառավարման հարցը չափազանց կարևոր է, ցերեկային և գիշերային պայմաններում այդ կրակը պետք է կառավարվի իրական ժամանակում` օգտագործելով ԱԹՍ-ները և այլ միջոցներ: Նույն ժամանակ պետք է առանձնահատուկ տեղ հատկացնել նաև հրետանային միջոցների խուսավարմանը, պետք է նվազեցնել քարշարկվող միջոցների քանակը: Ընդ որում` այսօր լայնորեն կիրառվում է նաև գործող հրանոթների և հաուբիցների տեղադրումը տարբեր բեռնատարների վրա: Հրետանային համակարգերի քանակը ադրբեջանական բանակում ևս մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակի հրետանու քանակին: Այս հարցում ևս պետք է կատարել որոշակի քայլեր, հատկապես` մեծ տրամաչափի ականանետների և ինքնագնաց ու հեռահար նոր սերնդի հաուբիցների ձեռք բերմամբ: Սակայն հրետանու մասով մեր զիջումը ևս հիմնականում կարելի է չեզոքացնել օդուժի միջոցով: Ճկուն օդուժը կարող է գործել հրետանու հեռահարությունից մինչև ռազմավարական խորություն: Այդպիսով` մենք կարող ենք մինչև 3-4 անգամ քիչ գումարներով չեզոքացնել ադրբեջանական գերազանցությունը և առավելությունը վերցնել մեր ձեռքը:

7. Հաջորդը հատուկ նշանակության զորքերի տեսակարար կշռի ավելացումն է: Հատուկ նշանակության զորքերը` ինչպես դրանց դասական ընկալմամբ, այնպես էլ դրա մի քանի տարատեսակները` զորային հետախուզության ստորաբաժանումներ, դիվերսիոն խմբեր, լեռնահրաձգային շարժունակ փոքր ստորաբաժանումներ, թեթև հետևակ և այլն: Նմանատիպ ստորաբաժանումները ցամաքային զորքերից միակն են, որոնք կարող են գործել շատ ճկուն, ինչպես պաշտպանության ժամանակ, այնպես էլ հարձակման, կարող են գործել նաև հակառակորդի խորքում և լինել շատ արդյունավետ: Նման ստորաբաժանումները կարող են հակառակորդին մշտապես հասցնել խայթող հարվածներ, կատարել դիվերսիաներ, գրավել առաջնագծի որևէ օբյեկտ, որևէ դիրք, սակայն, ըստ անհրաժեշտության, կարող են հետ քաշվել` դրանով ապահովելով պաշտպանության ճկունությունը, առաջնագծում նախաձեռնությունը վերջնական վերցնել մեր ձեռքը և այլն: Իսկ լայնամասշտաբ մարտական գործողությունների ժամանակ նման ստորաբաժանումները կարող են լրջորեն սպառնալ հակառակաորդի կոմունիկացիաներին, հաղորդակցության ուղիներին, ոչնչացնել շտաբներ, կարևոր թիրախներ և այլն: Վերջին հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ բարդ անտառային տեղանքում հենց նման ստորաբաժանումների շնորհիվ հնդկական բանակը կարողացավ հաղթանակ տանել: Օրինակներ շատ կան, հատկապես` վերջին անկանոն մարտական գործողությունների ժամանակ, որոնք վարվում են Իրաքում, Սիրիայում, Ուկրաինայում և այլուր:

8.Իհարկե, զուտ հատուկ նշանակության զորքերով հնարավոր չէ իրականացնել ստատիկ, կայուն պաշտպանությունից անցումը դեպի ճկուն պաշտպանության: Դրա համար ՑԶ-երի հիմնական զորամիավորումները ևս պետք է կրեն, որոշակի փոփոխություններ: Հայկական զինված ուժերը պետք է ուշադրություն դարձնեն նաև զրահամիջոցներին, այն էլ խառը զրահամիջոցներին, որոնց մեջ են մտնում տանկերը, հետևակի մարտական մեքենաները և նոր տեսակի զրահամիջոցները: Դրանք պետք է ունենան դինամիկ և ցանկալի է նաև ակտիվ պաշտպանություն հակատանկային միջոցներից: Լավագույն տարբերակներից է հենց ռուսական «Т-72Б4» տանկերը, որոնց ստորաբաժանումները համալրվում են նաև «БМПТ-2» մարտական մեքենաներով: Այս միջոցների հիման վրա ստեղծված զրահավորված զորամիավորումները պետք լինեն արագաշարժ, ունենան սեփական ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներ, լավ կառավարման համակարգ, սեփական հետախուզական, կրակի կառավարման և մարտական ԱԹՍ-ներ և մեծ ինքնաբավություն: Այս զորամիավորումները պետք է ունենան գրեթե հավասարաչափ զրահամիջոցներ և ինքնագնաց հրետանի: Առանց այս միջոցների հնարավոր չէ վարել հարձակողական պատերազմ:

Շարունակելի

Վան Սեբաստացի

 

 

 

website by Sargssyan