Մաքսիմ Շեւչենկոն ասել է, թե առաջին հերթին հայերը պետք է հեռանան «գրավյալ տարածքներից
Հուլիսի սկզբին մի խումբ ռուսաստանցի քաղաքական գործիչներ եւ հասարակական գործիչներ մեկնեցին Ադրբեջան եւ եղան նաեւ ռազմաճակատի մատույցներում: Վերաքդառնալով Մոսկվա, պատվիրակությունն արժանացավ ռուսաստանյան շատ լրատվամիջոցների ուժգին քննադատությանը:
Ռազմաճակատի գծի մատույցներում հայտնվել էր նաեւ տխրահռչակ Մաքսիմ Շեւչենկոն, որը հարցազրույց է տվել «Մոսկվա-Բաքու» պորտալին եւ փորձել արդարացնել իր սադրիչ այցը, շեշտելով, թե այցի համար պաշտոնական Բաքվից գումար չի վերցրել:
Շեւչենկոն հարցազրույցում ասել է, թե հայկական կողմը հիվանդագին է ընդունել իր այցը Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները՝ ոգեւորությամբ:
«Շատ հայ հեղինակներ ինձ դատապարտում են: Ասում են, թե ես ծախվել եմ Բաքվի գումարներով: Ես ոչ մի գումար չեմ ստացել: Եթե առաջարկեին՝ չէի մեկնի»,- արդարանալով ասել է Շեւչենկոն:
Նա շեշտել է, թե Ադրբեջան է մեկնել ասելու համար, որ պատերազմը հարցերը լուծելու ամենավատ լուծումն է երկու ժողովուրդների համար էլ: «Ես վստահ եմ, որ բոլոր բանական հայերը, որոնք չեն կուրացել ազգայնամոլության առասպելներով, համակարծիք կլինեն ինջ հետ: Ներկայիս հայաստանյան առաջնորդները շարունակում են իրենց երկիրը տանել դեպի անդունդ, քանի որ չի կարելի երկար ժամանակ ապրել ստի վրա հենված»,- ասել է նա եւ որպես առաջին քայլ առաջարկել հեռանալ «օկուպացված» տարածքներից:
Շեւչենկոն անցնելով հուզականության ոլորտ ասել է, թե այցի ընթացքում տեսել է ադրբեջանցիների գերեզմանները, որոնք քսան տարի եղել են հայկական կողմի վերահսկողության տակ: Նա ասել է, թե դրանք ջարդուփշուր արված էին: «Ես այնտեղ այցելեցի նաեւ ադրբեջանցիների դիրքերը: Այդ մարդիկ կարծում են, որ իրենց հայրենիքը բռնազավթված է եւ պատրաստ են պատերազմի»,- ավելացրել է Շեւչենկոն, հերթական անգամ ինքն իրեն մատնելով, որ վերածվել է ադրբեջանական կողմի էժանագին սպասավորի:
Top-News.am