Վայր, որտեղ գրավիտացիան չի գործում. Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին հերթական տեսանյութը
Այս թեմայով
- Երկիր, որը պետք է տեսնես... Հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի մասին
- «Ինչո՞ւ են Հայաստանի տաքսիներն ավելի լավը». Նյու Յորքում բնակվող բլոգերը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին
- «Պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս». Nas Daily-ի նոր տեսանյութը՝ Հայաստանի մասին
- Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին. (Տեսանյութ)
Հանրահայտ բլոգեր, միլիոնավոր հետևորդներ ունեցող Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը: «Այն վայրը, որտեղ գրավիտացիան չի գործում» վերնագրով տեսանյութում Նաս Դեյլին ներկայացրել է Արագած լեռան մի հատվածը:
«Սա երբևէ իմ ունեցած ամենախենթ փորձն է»,- բլոգերը տեսանյութը հրապարակել է այս գրառմամբ:
Հանրահայտ բլոգերը Հայաստանում է հուլիսի 14-ից: Նա ամեն օր հրապարակում է Հայաստանի մասին պատմող 1 րոպեանոց տեսանյութ: Ավելի վաղ հրապարակած տեսանյութերում Nas Daily-ն աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների, շախմատի ու հայ անվաչմշկորդ Լևոնի մասին: Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ: