Ադրբեջանական լրատվամիջոցները ֆիքսել են Փաշինյանի հայտարարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները շատ արագ արձագանքել են Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը թույլ չի տա տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը:
Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ ընդգծում են, որ Փաշինյանն ընդհանուր առմամբ տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը գնահատում է բավական լարված եւ կոչ է արել ուշադրություն չդարձնել ռազմաճակատում արձաքնագրվող կրակոցների վիճակագրությանը:
«Կրակոցներն իրական վիճակը չեն արտացոլում»,- ասել է Փաշինյանը:
Top-News.am