Թուրքիայում ձերբակալվել է Չեչնիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի մի շարք շրջաններում մեծամասշտաբ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածների թվում է նաև Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության Չեչնիայի Հանրապետության գլխավոր վարչության նախկին ղեկավար Ասու Դուդուրկաևի դուստրը՝ Սեդա Դուդուրկաևան։
Հայտնի է, որ Դուդուրկաևը Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի կողմից պաշտոնից ազատվել է դեռևս 2013 թվականին՝ դստեր ահաբեկչական գործունեության պատճառով։
Պարբերականը նշում է, որ Սեդա Դուդուրկաևան տարիներ շարունակ գործել է Սիրիայի տարածքում և «իր գեղեցկությամբ խառնաշփոթ առաջացրել» ԻՊ-ի ներսում։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 4 մարդ, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի։