1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 ապրիլի 2019թ., 00:00
Հերթական սկանդալը հայկական ֆուտբոլում «Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականներ». քաղաքապետարանը զգուշացնում է շրջիկ կրպակներին (տեսանյութ) Դավութօղլուն մարտահրավեր է նետում Էրդողանին Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց «Տամբովը» Վարդան Բոստանջյանը շարունակում է պնդել՝ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հետապնդման են ենթարկում Իրանը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցներն անօրինական է համարում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ. քաղաքապետարան Ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը տնտեսական հեղափոխությունը Grenke Сhess Сlassic ․ Լեւոն Արոնյանի երրորդ ոչ ոքին Երևանը ռուս զբոսաշրջիկների համար մայիսյան տոների ամենաշահավետ ուղղությունն է ճանաչվել Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին Հայաստանը ռեադմիսիոն համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտ. 22-ամյա երիտասարդը կրակել է տղամարդու ազդրերին Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ) ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը Ոսկե խաղակոշիկ․ Մբապեն կրճատել է Մեսսիից ունեցած տարբերությունը Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը մարզպետների հետ «Իհարկե, վախենում եմ». Զելենսկիի կինը խոսել է Ուկրաինայի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին Յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվություն դրսևորում. Սերժ Սարգսյան ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարեց իրանական նավթի ամբողջական արգելքի մասին Նա սիրում էր բոլորին Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ. նրանց հանձնարարականներ են տրվել Կարո՞ղ է արդյոք կոֆեինը իրոք բարձրացնել ֆիզիկական աշխատունակությունը Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը Ալժիրում միլիարդատերեր են ձերբակալվել. նրանց թվում է նաև երկրի ամենահարուստ մարդը Դոլարի փոխարժեքը նվազել է 482 դրամից. Եվրոն եւս էժանացել է «Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Դավիթ Սանասարյանի կինը գրառում է կատարել Թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ. Տեսանյութ ԱԽ քարտուղարը փորձագետների հետ քննարկել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը վերաբերող հարցեր Երբ ինձ ուղարկում եք Արցախի հարցը լուծելու, ինչու չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյան Շրի Լանկայում տեսախցիկը ֆիքսել է պայթյունի պահը Լիլի Մորտոյի բարեմասնությունների մասին հաղորդումներին հանձնաժողովը չի կարող միջամտել. ՀՌԱՀ նախագահ 33-ամյա ալֆոնսը, ամուսնանալու խոստում է տվել եւ խաբերութամբ գումար հափշտակել 11 «հարսնացուներից». ՔԿ Գարիկ Մարտիրոսյանի կինն Ալսուի դստերն օգնել է հայտնվել «Ձայնի» եզրափակչում Իսպանիայում տեղատարափ անձրեւներ են տեղում Իմ ու վարչապետի դժգոհությունը չի կարող պատճառ դառնալ «Կիսաբաց լուսամուտների» փակման համար. Հակոբյան Դանիայի ամենահարուստ մարդու երեք երեխաները զոհվել են Շրի Լանկայում Սյունիքի մարզի «Զանգեր»-ի հատվածում մեքենաների խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի (լուսանկարներ) Արտակարգ դեպք Մասիսում. հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա Մեր կառավարությունը չպետք է ավիաընկերություն ստեղծի եւ նրան ազգային փոխադրողի կարգավիճակ տա. Փաշինյան Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դատապարտել Շրի Լանկայի ահաբեկչությունները Շրի Լանկայում եկեղեցու մոտ ևս մեկ պայթյուն է որոտացել Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք սկսել ատել աղքատությունը. Նիկոլ Փաշինյան ՀՀ ԶՈՒ հրետանային զորամասում համալիր ստուգումներ են անցկացվել Շրի Լանկայի հետախուզությունը 10 օր առաջ իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն ոստիկանությանը չի տեղեկացրել. Daily Mail (լուսանկարներ) Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ) ԱՄՆ նախագահական ընտանիքը Սուրբ Զատկի պատարագին գնալիս (լուսանկարներ) Պարտադիր չէ, որ ես բոլոր հանդիպումներին ներկա լինեմ. Ռեկտորը` վարչապետի հետ հանդիպմանը ներկա չլինելու մասին Հնագետները հայտնել են հանրաճանաչ Սաթե սենյակի գտնվելու նոր հավանական վայրը Դավիթ Սանասարյանին փոխարինում է Ալբերտ Աբգարյանը Մանախին զինաթափողը ստացել է թիվ 1 ինտերնատի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը Խաղալիք-կրկնօրինակ ատրճանակի գործադրմամբ՝ հափշտակել են դրամապանակ Վաշինգտոնը խստացնում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները Ադրբեջանի բանակում սկսել են շահագործել Պակիստանից գնած ռազմական ինքնաթիռները «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում». Սիրուշոյի գրավիչ լուսանկարը Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 23-ին սգո օր են հայտարարել Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի եւ պատժամիջոցների միջեւ Շրի Լանկայի հարձակումները, ըստ դատաբժիշկների, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի գործն ուղարկվել է դատախազին. ՀՔԾ Կադիրովը Զելենսկուն հաջողություն է մաղթել «ժողովուրդների միաբանման գործում» Սաակաշվիլին ցանկանում է վերադառնալ Ուկրաինա ԵԽԽՎ–ի հայտարարությունը Ցեղասպանության դատապարտման հարցում ԱԺ դիվանագիտության ձեռքբերումներից է. Հովհաննիսյան ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջոն Լենոնի դաշնամուրը ԱՄՆ-ում հայտարարել են Թուրքիայից Հունաստան ավիաբազան տեղափոխելու պատրաստակամության մասին ՊԵԿ պաշտոնյան 2 միլիոն դրամ շահում է հայտարարագրել Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից. ԿԳՆ Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին Որևէ անձի շահ չեմ պատրաստվում սպասարկել․ ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալության դեպքից Աղմկոտ գործի անաղմուկ ավարտը. թե ի՞նչ եղավ հետո, երբ նախագահականից 4 հուշամեդալ անհետացավ Մեր պատկերացմամբ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները. վարչապետ Զելենսկին կդառնա Ուկրաինայի առաջին հրեա նախագահը Շրի-Լանկայի օդանավակայանում ռումբ են հայտնաբերել Համաճարակ Տավուշի Նավուր համայնքում, 40 մարդ հոսպիտալացվել է Ապրիլի 24-ից սկսած` Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
Հարցում

Երեւանի քաղաքապետի Փաշինյանի թեկնածուն

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձեւավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ եւ առավել եւս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:

Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հաճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճահարույց, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապետի արտահերթ ընտրություն է, հույժ կարեւոր է խարիզմատիկ թեկնածուի ներկայացումը: Իհարկե, ինքնին բավարար կլինի թերեւս Նիկոլ Փաշինյանի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, եւ նրա օգտին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել եւս, որ կարծես թե չկան նաեւ ուժեղ մրցակիցներ: Սակայն տվյալ պարագայում խոսքը հանրապետության մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը եւ գուցե ավելին, եւ նույնը նաեւ կառավարվող ռեսուրսների մասով:


Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, եւ ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանակի: Այստեղ երեւանցիներին առաջնորդելու հարց է, որովհետեւ մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առնելով հայաստանյան ու երեւանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջնորդը: Որովհետեւ քաղաքի խնդիրներն այնպիսին են, նաեւ իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջնորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապետական մասշտաբում:

Դա, իհարկե, ներառում է նաեւ Երեւանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թելադրում է իր որոշակի անհրաժեշտությունները, ներառյալ եւ այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի եւ առաջնորդության կարեւոր խնդիրը որոշակիորեն թեթեւացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխելով Երեւանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը:

Ի վերջո, դա չի կարող երկար ժամկետում զգացնել չտալ իր ռիսկերի մասով, հետեւաբար պետք է օգտագործել դրանք նվազեցնելու հնարավորությունը: Եվ եթե քաղաքական թիմում չկա այդպիսի խարիզմատիկ քաղաքային առաջնորդի հավակնորդ, ապա թերեւս պետք է չմնալ կուսակցական կամ դաշինքային ֆորմատի շրջանակում, եւ ընդլայնել թեկնածուի որոնման շրջանակը, ինչի պարագայում որոնումը անխուսափելիորեն կտա իր արդյունքը, միաժամանակ նաեւ թարմ եւ նոր շնչառություն հաղորդելով թավշյա հեղափոխության ներկայիս փուլին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan