1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 ապրիլի 2019թ., 00:00
Հայաստանում «խելացի» անասնագոմերի ստեղծման ծրագրում բարելավում է եղել Պակիստանում զինյալները կանգնեցրել են ավտոբուսը, սպանել 14 ուղևորների Երկրպագուները դժգոհել են Ալլա Պուգաչովայի համերգի ձայնային որակի ապահովումից Փաստաբան դառնալ ցանկացող Քիմ Քարդաշյանը հայտնել է քննությունը հաջող հանձնելու մասին (լուսանկարներ) Գյումրիում, նախնական տեղեկությամբ, դպրոցական է դանակահարվել Տիկին Մանդիլյան, էհ...Թանդիլյան, համեցեք. Լենա Նազարյանը սխալ արտասանեց պատգամավորի ազգանունը (Տեսանյութ) Ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը բերելու է շինարարության որակի նվազեցման և կառուցապատման գնի բարձրացման․ կառուցապատողներ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարարի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին» Կիմ Չեն Ընը Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի Որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին Սարսափահար հրաժարվում եմ. Լենա Նազարյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի հետ բանավիճելու հրավերը Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (լուսանկարներ) «Իմ քայլի» ներկայացուցիչն առաջարկում է առաջարկում է վարկ չմարողներին դատել (տեսանյութ) Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է Սպասվում է ձյուն, Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ ու սողանքներ Փաշինյանը եւ Ծառուկյանը քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. Վլադիմիր Կարապետյան Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել Բազմաթիվ պաշտոնյաների լիցենզիա է տվել, նրանք թալանով են զբաղվել և դուք էլ մասնակից եք եղել․ Բաբաջանյանը՝ Բաղրամյանին Օպտիմալացման հետևանքով գազի տեսուչներ կկրճատվեն. Գարեգին Բաղրամյան Պողոսյանի վերաբերյալ քրգործի շրջանակում կատարվել են խուզարկություններ․ ՀՔԾ Ռադիոալիքային աբլացիա. Նորագույն մոտեցում վարիկոզի բուժման հարցում Հայաստանում ստեղծվում է ներդրումների աջակցման հիմնադրամ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» Բաղրամյան 26-ում և կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 63 մլն 400 հազար դրամ կծախսվի Երբ գրականությունը հաղթում է քաղաքականությանը ԱԱԾ–ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց «Սպայկայի» 36-ամյա աշխատակցի դին գտել են իր ծնողների գերեզմանի մոտ «Ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի» Վիճակը կարող է ավելի սրվել. Փաշինյանը` Մարությանին. տեսանյութ Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացվելու են Արցախում Ռուսաստանն արգելել է նավթի արտահանումն Ուկրաինա Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում ներառվել են հայ գործարարներ Էվանս. «Ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը» Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ վայրկյանից ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից․ Դավիթ Սանասարյան Նազարբաևի համար ԵԱՏՄ-ում նոր պաշտոն կստեղծեն Քաղաքապետարանը15 նոր աղբատար մեքենա ձեռք կբերի. կառավարությունը հաստատեց նախագիծը Իվանկա Թրամփը հայտնել է, որ իրեն չի հետաքրքրել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը Այո, Վանեցյանի հետ մենք բաջանաղներ ենք, բայց ես չեմ կապում դա պաշտոնի նշանակվելու հարցում. Գարեգին Բաղրամյան Գերեզմանում էլ լինեմ պարքարելու եմ կոռուպցիայի դեմ. Սանասարյանը Հայաստանում ցանկանում են դատապարտյալների համար ավելի մարդասիրական պայմաններ ստեղծել ՀՀ-ՌԴ համաձայնագիր կկնքվի, որով կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները Վերակառուցման ժամանակ Նոտր Դամը փակ չի լինի այցելուների համար Աշխարհում մամուլի ազատության զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը Քաղաքացու օրը ՀՀ քաղաքացու վրա նստեց 256 հազար դոլար Ովքե՞ր են մոլորակի ամենից ազդեցիկ մարդիկ այս տարի՝ ըստ Time-ի Լիլիթ Գալստյան. Քաղաքական այս վարքագծով կառավարությունն ընտրում է անդառնալի կորուստների ճամփան «Հայանտառի» մասնաճյուղերից մեկի տնօրենի տեղակալին ծեծի են ենթարկել, 3 քաղաքացի ձերբակալվել է Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը «Ես սուրբ չեմ». Վերա Բրեժնևան պատմել է իր մեղքերի մասին Սերգեյ Սվետլակովը պատմել է ТНТ-ից հեռանալու եւ Ջանիբեկյանի հետ հարաբերությունների մասին «Օրենքով գող» Տարոյին Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն Եվրոպայի լիգա․ Օրվա խաղերի անոնս Հյուսիսային Կորեան նոր մարտավարական զենք է փորձարկել Այսօր Ավագ հինգշաբթի է Disney-ը 5 մլն դոլար կնվիրաբերի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար Օրական քանի՞ բաժակ սուրճը կարող է քայքայել նյարդային համակարգը Ձմերուկը՝ արյան ճնշման իջեցման բնական միջոց Գագիկ Ծառուկյան. «18 անգամ էլ գործից հանել են։ Էդ մարդը իրավո՞ւնք ունի Ծառուկյանի անունը գոնե ասելու» «Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք». Գարեգին Բաղրամյանը հերքում է Արթուր Վանեցյանի ազդեցությունը Տնօրեն է ընտրվել ԺՊ Սերգեյ Խաչատրյանը Թատրոնի տնօրենը դատի է տվել մշակույթի նախարարությանը ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել Կտրոն չեն տալի՞ս, նույն գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, տարեք, նստացրեք․ Փաշինյան Հրաչյա Հակոբյանը «սպառնաց» դասախոսություն կարդալ ընդդիմադիրների համար Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների վարկանիշը․ ցուցակում կա 7 հայ Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում Երեւանը լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Էլման Նասիրով Այն, որ քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ առնվազն ոչ կոմպետենտ են, դա արդեն ակնհայտ է Ֆուտբոլիստի և ևս երկու անձի վրա կրակողը համաներմամբ ազատ արձակվածներից է Պատժամիջոց, որը կարող է իրավաբանական անձանց թաղել աղբի մեջ «Սանիթեք»-ը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ. «Սանիթեք»-ի հայտարարությունը Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծն ընդունվեց Վահագն Հովակիմյանի նման մարդուն, հույս ունեմ, այլևս կարևոր նախագծեր չեն վստահվի. Մարուքյան Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել Քոչարյանի պաշտպանների բողոքներին Ի՞նչ ա, հլը սո՛ւս մնա դու․ ձեր չափը ճանաչե՛ք․ վիճաբանություն՝ ԱԺ-ում Ռուս դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին դուրս են հրավիրել ինքնաթիռից Օ՜, ոչ, ես հաստատ չեմ լինի նրանց պես սեքսուալ. Քենդալ Ջեները՝ քույրերի մասին
Հարցում

Վարչական տուգանքների գծով պետությանը հասցված 1․38 մլրդ դրամի վնասի առնչությամբ 7 քրգործ է հարուցվել

Վերահսկիչ պալատի կողմից Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում իրականացված վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել, այսօր հաղորդում է Հայաստանի դատախազությունը:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, «Գլխավոր դատախազությունում իրականացվող խորը և ծավալուն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2017թվականների ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, խուսափելու համար վճարել են վարչական տուգանք­ները, ապացույցներ են ներկայացրել խախտումները գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից կատարելու վերաբերյալ»: «Արդյուն­քում Ճանապարհային ոստիկա­նու­թյան ծառայության աշխատակից­ները թվով 97429 վարչական իրավախախտման համար նշանակված 764.853.550 ՀՀ դրամ ընդհանուր գումարով տուգանքներն արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 478 ֆիզիկական անձի անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարու­թյան դատա­կան ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, պարտապանների գույքի կամ դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելով, վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով», - ասված է հաղորդագրությունում:

«Նկարագրված արարքներում առկա են առերևույթ տվյալներ, որ ավտոմեքենաների սեփականատերը խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանք­ների գումարները՝ խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը: Իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ, թվով 478 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք: Եվ իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս», - նշված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելը, ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Արդեն մի քանի ամիս շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում, ներառյալ վերոնշյալը, Գլխավոր դատախազությունում ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել է թվով 7 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափն արդեն իսկ կազմել է շուրջ 1 միլիարդ 380 միլիոն դրամ:

Պետական շահերի խախտման փաստերն ի հայտ բերելուն ուղղված ուսումնասիրությունները շարունակվում են: Մինչ այս պահը հարուցված քրեական գործերը նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ միացվել և քննվում են մեկ վարույթում: Հաշվի առնելով քրեական գործերի ծավալները, դրանցում ներգրավված սուբյեկտների մեծ թիվը, քննչական պլանին համապատասխան՝ ծավալուն օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է Քննչական կոմիտեի քննիչների ներգրավմամբ ստեղծել քննչական խումբ:

website by Sargssyan