1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հունվարի 2019թ., 00:00
«Արսենալը» բանակցում է «Բավարիայի» հետ Խամես Ռոդրիգեսի տեղափոխության հարցով Սիրիայի քուրդ զինյալները հայտարարել են թուրքական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող ահաբեկիչների ձերբակալման մասին Հերքում եմ, թե իբրեւ թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից. Սեյրան Օհանյան ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխի հետ Կառավարությունը խրախուսում է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը Մեկ օրում բացահայտվել է 46 հանցագործություն. Անձի առեւանգումը ու բռնաբարության փորձ Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ. Արմեն Գեւորգյան Կինը մերկացել է բանկում՝ փորձելով աշխատակցին համոզել իրեն վարկ տալ մեքենայի գնման համար (տեսանյութ) Մրայա Քերիի հայազգի օգնականը նրան շանտաժի է ենթարկում ինտիմ տեսանյութով ՀՀ-ից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ. բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներ Բնության հազվագյուտ երեւույթը հմայում է աշխարհի մարդկանց (Տեսանյութ) «Հրե» պարուհին օդորակիչի պատճառով ուժեղ այրվածքներ է ստացել «Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր». Լապշինը ժամանել է Երևան Մանվել Գրիգորյանը սկսել է դատական հայցեր ներկայացնել լրատ­վամիջոցների դեմ Մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները. Մանվել Գրիգորյանի պաշտպան Մադուրոն սպառնացել է ձերբակալել բողոքի ցույցերի կազմակերպիչներին ու մասնակիցներին Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է մոլեգնում (լուսանկարներ) Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել ավելի շուտ Կիմ Չեն Ընն իր դեսպանորդի միջոցով Թրամփին նամակ է փոխանցել Չափավոր քաղցած մնալն առողջությանն օգտակար է ԻՀՊԿ-ի հրամանատարը Նեթանյահուին խորհուրդ է տվել չքաշել առյուծի պոչից 1 եվրոյով տուն՝ Իտալիայում Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակված մեքենաներ Ճապոնական հյուրանոցը «աշխատանքից ազատել է» ռոբոտներին․ գլուխ չեն հանել Mercedes-ը մխրճվել է «Ալֆա-ֆարմ» դեղատուն․ խոշոր վթար Զովունիում Բենզեման կվիրահատվի Հայաստանում կան փակ ճանապարհներ. 5 մարզերում ձյուն է տեղում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել Ավելի քան 10 մլն դրամ, 48 000 դոլար եւ 33 000 եվրո՝ դատավորի հայտարարագրում Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում. Աշոտյանը պատասխաններ է պահանջում Պնդում են. ԵԿՄ նախագահ կարող է ընտրվել Սասուն Միքայելյանը Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել Փաշինյանի կառավարությունը հանձնվեց. նախկիններին հետ բերելու փորձերը շարունակվում են Պատգամավորները մնացել են «անտուն» Խմորումներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում. Զառա Բաթոյանը՝ նախարար Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Կոստանյանին. Նա ձեռնունայն նորից մեկնել է Ինչ է կատարվում ՀՅԴ ներսում Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Պայթյուն Թբիլիսիի բնակելի շենքում․ կա չորս զոհ Երևանի քաղաքապետարանը «Թեժ գծի» նոր հեռախոսահամար ունի Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ Հարկային ծառայությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Իջեւանի մանկապարտեզների աշխատակիցները բողոքում են, որ աշխատելու են մեկ ժամ ավելի Մանե Թանդիլյանն իր և ամուսնու մեքենաների համար արգելափակոցներ է տեղադրել (լուսանկարներ) Ջրառատի բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի Արդեն հոգնեցինք ձեր սխալներից Կայծակի հարվածից ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը Ադրբեջանում փակվել են դպրոցները Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում Ադրբեջան է այցելել Իրանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը «Անտեսե՛ք այդ ծաղրածուներին». Լապշինը մեկնաբանել է «թուրքական բանակի համազգեստ կրող աղջկա» կողմից ՀՀ դրոշը վառելու տեսանյութը Ինքնաթիռում հայտնված սարյակը բիզնես կարգով Սինգապուրից Լոնդոն է «թռել» (տեսանյութ) Nike-ը քուղերն ինքնուրույն կապող, հավելվածով կառավարվող մարզակոշիկներ է ներկայացրել (տեսանյութ) Մենք կարող ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Լավրով Անփորձությունը չի կարող արդարացում լինել Ալեքսանդր Սարգսյանի որդու պնդմամբ՝ Պրահայում ձերբակալված եղբայրն ընտիր պայմաններում է պահվում (Տեսանյութ) Խոսքի ազատության հարցում հետընթաց է նկատվում. Ժուռնալիստների միության նախագահ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը նոր եռակողմ գագաթնաժողով են նախապատրաստում Քաղաքացին երկու երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց Ո՞ւր է նայում ոստիկանությունը. թալանչիները մի քանի ժամ Հյուսիսային պողոտայում էին (տեսանյութ) Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Ո՞վ է լինելու ԱՆ աշխատակազմի ղեկավարը Որքան մեքենա է ներկրվել Հայաստան 2018-ին Ստամբուլում հակաամերիկյան զանգվածային ցույցեր են անցկացվել Էրդողանի գլխավոր խորհրդականը հանդիպել է ադրբեջանցի գործարարների հետ Բաքվից ԼՂ հարցի լուծում որոնելու պատրաստակամություն են հայտնել․ Լավրով ՊԵԿ-ում աշխատակիցների թվի կրճատում է կատարվել. Դավիթ Անանյան ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել Բրիտանիայում տեսագրել են օդանավի՝ վայրէջք կատարելու անհաջող փորձը ուժեղ քամու պահին (տեսանյութ) Եվրահանձնաժողովը մոտ 13 մլրդ եվրոյի ներդրում կանի ԱլԳ երկրներում՝ ներառյալ Հայաստանում 1300 բժշկի ստորագրություն և 3300 էլեկտրոնային ստորագրություն. Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը ներկայացվել է վարչապետին «Տոտենհեմի» ֆուտբոլիստը ձերբակալվել է Լավրովը հույս ունի Ուելդանով-Գալստյանին Ադրբեջանից Ռուսաստան վերադարձնել Նեյմարն ու Բուֆոնը ֆուտբոլ են խաղացել անապատում Հայտնի ամերիկացի մոդելը լողազգեստի փոխարեն «թելեր» է կրել
Հարցում

Պուտինի եւ Թրամփի հանդիպման արդյունքները. Նախագահները ոչ մի բան չեն պայմանավորվել, սակայն միմյանց չեն էլ վիրավորել

Առաջին անգամ անցկացվեցին Պուտինի եւ Թրամփի երկկողմ բանակցություններ: Մինչ այս համաշխարհային առաջնորդները հանդիպել էին միայն միջազգային համաժողովներում՝ 2017-ի հուլիսին Համբուրգում «քսանյակի խմբի» գագաթնաժողովում եւ 2017-ի նոյեմբերին Դանանգում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժղովում: Հանդիպման վայր էր ընտրվել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին:

Ամերիկյան լրատվամիջոցների եւ քաղաքական բոմոնդի արձագանքը


«Թրամփը Պուտինին վարձահատույց եղավ նախագահական ընտրություններում հաղթելուն օգնության համար», «դավաճանություն», «խայտառակություն»: Ամերիկյան քաղաքական բոմոնդն այսպիսի բացականչություններով է ընդունել Հելսինկիում Պուտինի հետ զրույցի արդյունքներով Թրամփի ելույթը:

«Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Բավական չէ, որ Թրամփի մեկնաբանությունները տկարամիտ են, նա ամբողջությամբ Պուտինի գրպանում է: Հայրենասեր հանրապետականներ, որտե՞ղ եք»,- «Թվիթերի» իր էջում ի պատասխան հարց է հնչեցրել ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը:

«Թրամփը Պուտինին վարձահատույց եղավ նախագահական ընտրություններում հաղթելուն օգնության համար»՝ այսպիսի սուր մեկնաբանությամբ է հանդես եկել Washington Post-ը: Հոդվածի հեղինակ Գրեգ Սարջենթը պնդում է, որ Հելսինկիում հադիպումից շահել է միայն Ռուսաստանի նախագահը, ում համար կարեւոր էր արդեն դրա փաստն ինքնին, որ նվազեցնի Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը:

Ամերիկացի դեմոկրատների գլխավոր խոսափող CNN հեռուստաալիքը Թրամփի իր քննադատությամբ ավելի հեռուն է գնացել: «Հնարավոր է՝ դուք տեսնում եք ռուս առաջնորդի առջեւ ամերիկացի նախագահի ամենախայտառակ ելույթներից մեկը, որը ես երբեւէ տեսել եմ»,- վրդովվել է հեռուստահաղորդավար Անդերսոն Քուփերը:

Դեմոկրատ սենատոր Ջոն Մակքեյնը նույնպես Թրամփի ելույթն անվանել է «իր հշողության մեջ եղած ԱՄՆ նախագահի ամենախայտառակ ելույթներից մեկը»: Իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Թրամփին կոչ է արել «լսող սարքի» առկայությունը ստուգել իրեն նվիրված ֆուտբոլի գնդակում եւ ընդհանրապես՝ թույլ չտալ, որ այն «հայտնվի Սպիտակ տանը»:

Այս ամռան գլխավոր դիվանագիտական իրադարձության արդյունքները

Հանդիպման արդյունքներով Պուտինն ու Թրամփը իրենց չեն կաշկանդել ոչ մի պարտավորությամբ՝ ո՛չ բանավոր, ո՛չ առավել եւս գրավոր. հանդիպումից հետո ամփոփիչ հաղորդագրություն չի եղել, չնայած դիվանագիտական լեզվում հավանաբար ձեւակերպումներ կգտնվեն պաշտոնական լեզվի փոխադրելու այն, ինչի մասին նախագահները խոսել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Միջուկային զենք

«Մենք 2 երկրներ ենք, որոնք տնօրինում են միջուկային ամբողջ պոտենցիալի 90 տոկոսից ավելին, եւ սա ինչ-որ լավ բան չէ: Սա այնքան էլ լավ բան չէ, ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս հարցում մեր դիրքը լավացնենք»,- հանդիպման մեկնարկին հայտարարել է Թրամփը: Գագաթնաժողովի շրջանակում ամենագլխավոր թեմաներից մեկն է դարձել փոխադարձ զինաթափման եւ ապամիջուկայնացման թեման: Պուտինը նույնպես նշել է այս թեմայի կարեւորության մասին: Նրա խոսքով՝ ռուսական կողմը ԱՄՆ նախագահին է փոխանցել առաջարկներով համապատասխան գրառում: Խոսքը զինաթափման, տիեզերքում զենք տեղակայելու եւ շատ այլ հարցերի մասին է, ասել է Պուտինը:

Անվտանգության ապահովում

Պուտինն առաջարկել է վերաստեղծել հակաահաեկչության խումբը, շարունակել սերտ համագործակցել կիբեռանվտանգության թեմայով, ինչպես նաեւ փոխգործակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցերում:

Սիրիա եւ Իրան

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են այս հարցում [Սիրիայում խաղաղ գործընթացի] առաջնորդություն ստանձնել եւ կազմակերպել ճգնաժամի հաղթահարման հարցը: Ռուս եւ ամերիկացի զինվորականները փորձ եւ համատեղ կապեր են մշակել»,- հայտարարել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել է, թե չի հաջողվել առաջընթացի հասնել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում: Թրամփն իր ելույթում հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ճնշումը կպահպանվի:

Ուկրաինա

Պուտինն ընդգծել է «Մինսկի համաձայնագրերի բարեխիղճ իրականացման կարեւորությունը»: ԱՄՆ-ն կարող է ավելի վճռականորեն պնդել եւ այդպիսով տրամադրել Ուկրաինայի ղեկավարությանը հետեւել դրանց»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Պուտինը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով, եթե Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում կարգավորվի «Նավթոգազ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ կոնֆլիկտը: Թրամփն իր խոսքում շրջանցել է այս հարցը:

Ղրիմ

Ղրիմի հարցը նույնպես չի հաջողվել կարգավորել: Չնայած ռուսական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներին այն մասին, որ Թրամփը կարող է Ղրիմը որպես ռուսական ճանաչել, ԱՄՆ նախագահի դիրքորոշումն անփոփոխ է մնացել: Ռուսաստանի դիրքորոշումը եւս մնացել է անփոփոխ, որի համար Ղրիմի պատկանելության հարցը փակված է, հայտարարել է Պուտինը:

Ռուսական միջամտությունն ԱՄՆ ընտրություններին

Այս հարցում երկու երկրների ղեկավարները գրեթե ամբողջությամբ համակարծիք էին: Պուտինը պահպանում էր Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ եւ կրկնում էր այն, ինչ ասել էր ավելի վաղ. «Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ ընտրություններին, դրա որեւէ ապացույց չկա»,- հայտարարել է Պուտինը: Թրամփը եւս անդրադարձել է այս թեմային՝ ասելով, որ ինքը հայտնել է Պուտինին իր պահանջների մասին եւ բացատրություններ է ստացել, որ որեւէ դավադրություն չի եղել, դեմոկրատները պարզապես պարտվել են ընտրություններում, հայտարարել է Թրամփը:

Պատասխանելով ամերիկացի լրագրողների հարցերին, որոնք ամենից շատ մտահոգված էին հենց այս թեմայով՝ նախագահները հայտարարել են այդ մեղադրանքների անբավարար լինելու մասին: «Այսօրվա բանակցությունները ցույց տվեցին հարաբերությունները բարելավելու միասնական ցանկությունը»,- հայտարարել է Պուտինը:

Իր ելույթում Թրամփը հատուկ ուշադրություն է հատկացրել նրան, որ չի տրվի դեմոկրատների եւ ամերիկյան լրատվամիջոցների հոսանքին: «Քաղաքական ռիսկը ես կվերցնեմ իմ վրա՝ խաղաղություն ապահովելու համար: Ես, որպես նախագահ, մտածում եմ այն մասին, թե ինչն է ավելի լավ ԱՄՆ-ի եւ ժողովրդի համար»,- ասել է Թրամփը` բացատրելով ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

Հեռանկարները

Երկու կողմերն էլ կարող են այս հանդիպումը ներառել ակտիվում: Թրամփը շարունակում է բալանս պահպանել արտաքին քաղաքականության դաշտում: ԵՄ-ի, Կանադայի եւ Չինաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության համատեքստում ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է բարելավումներ ցույց տալ այլ ոլորտներում, եւ Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս որպես առաջնահերթ գործընկեր: Բացի այդ, Թրամփն անընդհատ քննադատում է ամերիկյան ընտրություններում «ռուսական հետք» փնտրելու թեման, Ռուսաստանի հետ կապված օրակարգում նրան անհրաժեշտ է նոր թեմատիկ շրջադարձ առաջարկել, ինչը եւ նա անում է: Ավելի լավ է, որպեսզի նրա քննադատները քննարկեն գագաթնաժողովի արդյունքները եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր վեկտորի զարգացումը, քան՝ վերջին նախագահական քարոզարշավի նեգատիվը:

Ի վերջո, արտաքին քաղաքական հաջողությունները դրական ազդեցություն ունեն Թրամփի վարկանիշի վրա, որը վերջերս առաջին անգամ գերազանցել է Օբամայի ցուցանիշները պաշտոնավարման նույն ժամանակահատվածում: Գագաթնաժողովի ձեռքբերումները մեծացնում են Թրամփի վստահության ցուցանիշը՝ հետագա գործողությունների անցնելու համար:

Ինչպես նշել են փորձագետները, ռուսական կողմը ավելի քիչ էր հետաքրքրված էր այս գագաթաժողովով. հանդիպումն ավելի շատ պետք էր ԱՄՆ-ին:

Սակայն դա չի նշանակում, որ ռուսական կողմը որեւէ օգուտ չի ստացել անցած միջոցառումից: Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովն է՛լ ավելի մեծ պառակտում է առաջացնում Արեւմուտքի հակառուսական դիրքորոշման մեջ: Ավելի վաղ Bloomberg-ում գրել էին, որ «Թրամփն աշխարհը հրում է Պուտինի ձեռքերի մեջ»՝ ակնարկելով, որ Եվրամիության երկրներն ավելի բարյացակամ են դարձել Ռուսաստանի նկատմամբ. այժմ Թրամփը եւս նրանց թվում է: Բացի այդ, ԱՄՆ-ի հետ բանակցությունների միջոցով Ռուսաստանը կարող է հասնել ԱԱ-2018-ի հաջողության ամրապնդմանը, որի ընթացքում Ռուսաստանին հաջողվեց լրջորեն փոխել իր իմիջը միջազգային ասպարեզում: Պուտինին հաջողվեց նաեւ առաջադիմել այն հարցերում, որոնք առաջին հերթին հետաքրքրում են Ռուսաստանին:

Թրամփին եւ Պուտինին հաջողվեց հասնել գլխավորին` փոխել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման վեկտորը, որոնք վերջերս միայն վատթարանում էին: Թրամփը դեմ առ դեմ բանակցություններից հետո ասել է, որ «սա լավ սկիզբ է», գագաթնաժողովը կարող է օգտագործվել որպես հետագա առաջընթացի հիմք, եւ դա նշանակում է, որ այն իրականացրել է իր առաքելությունը:

website by Sargssyan