ԱՄՆ-ում Ռուսաստանի գաղտնի գործակալ լինելու մեղադրանքով ռուս կին է ձերբակալվել
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ԱՄՆ-ում ռուս կին է ձերբակալվել, ում մեղադրում են Ռուսաստանի կառավարության գաղտնի գործակալ լինելու մեջ:
Երեկ Վաշինգտոնում կայացած դատական նիստում դատախազները պնդել են, որ 29-ամյա Մարիա Բուտինան կապեր է հաստատել ԱՄՆ քաղաքական գործիչների ու փորձել է ներթափանցել ամերիկյան քաղաքական կազմակերպություններ, մասնավորապես` Ազգային հրաձգային ընկերակցություն, որը զենքի հզոր լոբբիստական կազմակերպություն է, և տվյալներ փոխանցել Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներին: