«Ես ցնցված եմ»․ CNN-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողը բավականին բուռն կերպով է արձագանքել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկյան հանդիպմանը նախատեսված ժամից ուշանալու փաստին։
«Ես ցնցված եմ, որ պատժամիջոցների տակ գտնվող երկրի նախագահը ստիպում է սպասել ազատ աշխարհի առաջնորդին», - ասել է հեռուստաալիքի լրագրող Քեթլին Քոլինզը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը, որի ժամանակ երկու պետությունների ղեկավարները ողջունել են իրար ու ընդգծել հանդիպման կարևորությունը:
Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:
«Ես իրապես հավատացած եմ՝ աշխարհը ցանկանում է, որ մենք «լեզու գտնենք»: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք: Մեր երկրները հարաբերությունների կարգավորման համար մեծ հնարավորություններ ունեն»,- հանդիպման վերաբերյալ ասել է Թրամփը: