Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է տեղի ունեցած ընտրությունների վերլուծությանն ու Թուրքիայի առկա իրավիճակին։
Թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում Կարո Փայլանը շեշտել է, որ չնայած երկրում եղել է արտակարգ դրություն, իսկ արեւելքի քրդաբնակ նահանգները գտնվել են պետական, ոստիկանական ու զինվորական ճնշումների տակ, քուրդ ընտրողները համարձակություն են դրսեւորել եւ իրենց կամքը պարտադրել են։
Փայլանը նշել է, թե իր կուսակցության ստացած մեծ քանակի ձայները հրաշք կարելի է անվանել նման իրավիճակի համար՝ շեշտելով, որ գերազանց ցուցանիշ է Դիարբեքիրում ստանալ 66 իսկ Հաքքարիում 70 տոկոս ձայն։
Փայլանը, անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, պնդել է, թե իշխող կուսակցության հեգեմոնիան կոտրելու համար պետք է պայքարեն բոլորը։ «Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Լավ» կուսակցությունները եւս պետք է պայքարեն ֆաշիզմի առաջխաղացումը կանգնեցնելու համար»,-ասել է Կարո Փայլանը։