1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 ապրիլի 2019թ., 00:00
Մենք, ցավոք, կարող ենք տեսնել 2012 թվականի Նեապոլի վիճակը. Հայկ Մարության Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքերի կիրառումը կարող է հակասել միջազգային նորմերին. փորձագետ Նախագահ Մակրոնի որոշումը հայ ժողովրդին խորապես հուզել է. ՀՀ ԱԳ նախարար Դոլարի փոխարժեքը նվազեց 483 դրամից. Եվրոն եւս էժանացել է Իվանկա Թրամփի ոճային կերպարները՝ աֆրիկյան շրջագայության ժամանակ (լուսանկարներ) Հայաստանում «խելացի» անասնագոմերի ստեղծման ծրագրում բարելավում է եղել Պակիստանում զինյալները կանգնեցրել են ավտոբուսը, սպանել 14 ուղևորների Երկրպագուները դժգոհել են Ալլա Պուգաչովայի համերգի ձայնային որակի ապահովումից Փաստաբան դառնալ ցանկացող Քիմ Քարդաշյանը հայտնել է քննությունը հաջող հանձնելու մասին (լուսանկարներ) Գյումրիում, նախնական տեղեկությամբ, դպրոցական է դանակահարվել Տիկին Մանդիլյան, էհ...Թանդիլյան, համեցեք. Լենա Նազարյանը սխալ արտասանեց պատգամավորի ազգանունը (Տեսանյութ) Ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը բերելու է շինարարության որակի նվազեցման և կառուցապատման գնի բարձրացման․ կառուցապատողներ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարարի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին» Կիմ Չեն Ընը Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի Որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին Սարսափահար հրաժարվում եմ. Լենա Նազարյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի հետ բանավիճելու հրավերը Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (լուսանկարներ) «Իմ քայլի» ներկայացուցիչն առաջարկում է վարկ չմարողներին դատել (տեսանյութ) Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է Սպասվում է ձյուն, Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ ու սողանքներ Փաշինյանը եւ Ծառուկյանը քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. Վլադիմիր Կարապետյան Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել Բազմաթիվ պաշտոնյաների լիցենզիա է տվել, նրանք թալանով են զբաղվել և դուք էլ մասնակից եք եղել․ Բաբաջանյանը՝ Բաղրամյանին Օպտիմալացման հետևանքով գազի տեսուչներ կկրճատվեն. Գարեգին Բաղրամյան Պողոսյանի վերաբերյալ քրգործի շրջանակում կատարվել են խուզարկություններ․ ՀՔԾ Ռադիոալիքային աբլացիա. Նորագույն մոտեցում վարիկոզի բուժման հարցում Հայաստանում ստեղծվում է ներդրումների աջակցման հիմնադրամ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» Բաղրամյան 26-ում և կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 63 մլն 400 հազար դրամ կծախսվի Երբ գրականությունը հաղթում է քաղաքականությանը ԱԱԾ–ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց «Սպայկայի» 36-ամյա աշխատակցի դին գտել են իր ծնողների գերեզմանի մոտ «Ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի» Վիճակը կարող է ավելի սրվել. Փաշինյանը` Մարությանին. տեսանյութ Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացվելու են Արցախում Ռուսաստանն արգելել է նավթի արտահանումն Ուկրաինա Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում ներառվել են հայ գործարարներ Էվանս. «Ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը» Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ վայրկյանից ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից․ Դավիթ Սանասարյան Նազարբաևի համար ԵԱՏՄ-ում նոր պաշտոն կստեղծեն Քաղաքապետարանը15 նոր աղբատար մեքենա ձեռք կբերի. կառավարությունը հաստատեց նախագիծը Իվանկա Թրամփը հայտնել է, որ իրեն չի հետաքրքրել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը Այո, Վանեցյանի հետ մենք բաջանաղներ ենք, բայց ես չեմ կապում դա պաշտոնի նշանակվելու հարցում. Գարեգին Բաղրամյան Գերեզմանում էլ լինեմ պարքարելու եմ կոռուպցիայի դեմ. Սանասարյանը Հայաստանում ցանկանում են դատապարտյալների համար ավելի մարդասիրական պայմաններ ստեղծել ՀՀ-ՌԴ համաձայնագիր կկնքվի, որով կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները Վերակառուցման ժամանակ Նոտր Դամը փակ չի լինի այցելուների համար Աշխարհում մամուլի ազատության զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը Քաղաքացու օրը ՀՀ քաղաքացու վրա նստեց 256 հազար դոլար Ովքե՞ր են մոլորակի ամենից ազդեցիկ մարդիկ այս տարի՝ ըստ Time-ի Լիլիթ Գալստյան. Քաղաքական այս վարքագծով կառավարությունն ընտրում է անդառնալի կորուստների ճամփան «Հայանտառի» մասնաճյուղերից մեկի տնօրենի տեղակալին ծեծի են ենթարկել, 3 քաղաքացի ձերբակալվել է Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը «Ես սուրբ չեմ». Վերա Բրեժնևան պատմել է իր մեղքերի մասին Սերգեյ Սվետլակովը պատմել է ТНТ-ից հեռանալու եւ Ջանիբեկյանի հետ հարաբերությունների մասին «Օրենքով գող» Տարոյին Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն Եվրոպայի լիգա․ Օրվա խաղերի անոնս Հյուսիսային Կորեան նոր մարտավարական զենք է փորձարկել Այսօր Ավագ հինգշաբթի է Disney-ը 5 մլն դոլար կնվիրաբերի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար Օրական քանի՞ բաժակ սուրճը կարող է քայքայել նյարդային համակարգը Ձմերուկը՝ արյան ճնշման իջեցման բնական միջոց Գագիկ Ծառուկյան. «18 անգամ էլ գործից հանել են։ Էդ մարդը իրավո՞ւնք ունի Ծառուկյանի անունը գոնե ասելու» «Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք». Գարեգին Բաղրամյանը հերքում է Արթուր Վանեցյանի ազդեցությունը Տնօրեն է ընտրվել ԺՊ Սերգեյ Խաչատրյանը Թատրոնի տնօրենը դատի է տվել մշակույթի նախարարությանը ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել Կտրոն չեն տալի՞ս, նույն գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, տարեք, նստացրեք․ Փաշինյան Հրաչյա Հակոբյանը «սպառնաց» դասախոսություն կարդալ ընդդիմադիրների համար Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների վարկանիշը․ ցուցակում կա 7 հայ Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում Երեւանը լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Էլման Նասիրով Այն, որ քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ առնվազն ոչ կոմպետենտ են, դա արդեն ակնհայտ է Ֆուտբոլիստի և ևս երկու անձի վրա կրակողը համաներմամբ ազատ արձակվածներից է Պատժամիջոց, որը կարող է իրավաբանական անձանց թաղել աղբի մեջ «Սանիթեք»-ը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ. «Սանիթեք»-ի հայտարարությունը Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծն ընդունվեց
Հարցում

Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է

Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:

«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների:

«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները: Դրանք կլինեն տասն օր հետո, մեկ ամիս, թե մեկ տարի հետո, առայժմ պարզ չէ, բայց այն, որ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ակնհայտ է»,- ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը դիտարկում է նաև քննարկվող վարկածներից այն, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, բայց նշում է, որ պատերազմի վերսկսման այսպիսի վարկածները շատ են:

«Մարդկանց մի խումբ կա, որ համարում են, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որ կանգնեցրել էր Ադրբեջանին, որովհետև այն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանի ազդեցությունն ու առաջնության նշանակությունը ադրբեջանական կողմը չէր կարող հաշվի չառնել»,- նշեց նախագահի խորհրդականը:

Արցախի և Ադրբեջանի սահմանին ամենամեծ լարվածությունը սկսվել է ապրիլի 12-ից ու տևել շուրջ մեկուկես ամիս: Տիգրան Աբրահամյանը դժվարանում է նշել, թե որ փուլում է վտանգի նվազում կամ աճ նկատվում: Պատերազմական լարված իրավիճակն Աբրահամյանը կապում է բանակցային գործընթացի բացակայության հետ:

«Ընդհանուր գործընթացներում պատերազմի հավանականությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես, որ բանակցային գործընթաց այս պահին չունենք, իսկ երբ բանակցային գործողություններ չկան, պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանում է»,- նշեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում լարվածության աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների բանակ զորակոչվելով պայմանավորելուն, Աբրահամյանը տվյալ հանգամանքն այս իրադարձությունների հետ չի կապում:

«Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանն է վարում, կիրառվում է վերջին գոնե մի քանի տասնամյակում, և բացարձակապես կախված չէ ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի որդիների ծառայությամբ, դա ուղղակի բխում է այդ երկրի քաղաքական շահերից»,- ասաց խորհրդականը:

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում պայմանավորված է միջազգային գործընկերներին որոշ բաներ ցույց տալու ցանկությամբ:

«Ստատուս-քվոյի պահպանման հետ կապված խնդիր կա, Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, որովհետև իրավիճակն անընդհատ լարված է»,- ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացի անմիջական կողմ դառնալու հավանականությանը, Տիգրան Աբրահամյանը նշում է, որ միջնորդ երկրներն այս հնարավորությունը տեսնում են երկրորդ փուլում, երբ սկսվեն խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացները, իսկ մինչև Արցախը բանակցային գործընթացում չներգրավվի, Արցախի ու Հայաստանի համար արդյունավետ լուծումներ լինել չեն կարող:

«Թեմայի էական առաջին շահառուն Արցախն է, իսկ եթե նա չկա բանակցային գործընթացում, ապա այդ բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, ի վերջո, որոշողը հենց Արցախի Հանրապետությունն է»,- ընդգծեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:

Նորայր Շողիկյան

website by Sargssyan