1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 ապրիլի 2019թ., 00:00
Երկրպագուները դժգոհել են Ալլա Պուգաչովայի համերգի ձայնային որակի ապահովումից Փաստաբան դառնալ ցանկացող Քիմ Քարդաշյանը հայտնել է քննությունը հաջող հանձնելու մասին (լուսանկարներ) Գյումրիում, նախնական տեղեկությամբ, դպրոցական է դանակահարվել Տիկին Մանդիլյան, էհ...Թանդիլյան, համեցեք. Լենա Նազարյանը սխալ արտասանեց պատգամավորի ազգանունը (Տեսանյութ) Ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը բերելու է շինարարության որակի նվազեցման և կառուցապատման գնի բարձրացման․ կառուցապատողներ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարարի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին» Կիմ Չեն Ընը Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի Որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին Սարսափահար հրաժարվում եմ. Լենա Նազարյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի հետ բանավիճելու հրավերը Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (լուսանկարներ) «Իմ քայլի» ներկայացուցիչն առաջարկում է առաջարկում է վարկ չմարողներին դատել (տեսանյութ) Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է Սպասվում է ձյուն, Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ ու սողանքներ Փաշինյանը եւ Ծառուկյանը քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. Վլադիմիր Կարապետյան Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել Բազմաթիվ պաշտոնյաների լիցենզիա է տվել, նրանք թալանով են զբաղվել և դուք էլ մասնակից եք եղել․ Բաբաջանյանը՝ Բաղրամյանին Օպտիմալացման հետևանքով գազի տեսուչներ կկրճատվեն. Գարեգին Բաղրամյան Պողոսյանի վերաբերյալ քրգործի շրջանակում կատարվել են խուզարկություններ․ ՀՔԾ Ռադիոալիքային աբլացիա. Նորագույն մոտեցում վարիկոզի բուժման հարցում Հայաստանում ստեղծվում է ներդրումների աջակցման հիմնադրամ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» Բաղրամյան 26-ում և կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 63 մլն 400 հազար դրամ կծախսվի Երբ գրականությունը հաղթում է քաղաքականությանը ԱԱԾ–ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց «Սպայկայի» 36-ամյա աշխատակցի դին գտել են իր ծնողների գերեզմանի մոտ «Ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի» Վիճակը կարող է ավելի սրվել. Փաշինյանը` Մարությանին. տեսանյութ Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացվելու են Արցախում Ռուսաստանն արգելել է նավթի արտահանումն Ուկրաինա Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում ներառվել են հայ գործարարներ Էվանս. «Ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը» Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ վայրկյանից ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից․ Դավիթ Սանասարյան Նազարբաևի համար ԵԱՏՄ-ում նոր պաշտոն կստեղծեն Քաղաքապետարանը15 նոր աղբատար մեքենա ձեռք կբերի. կառավարությունը հաստատեց նախագիծը Իվանկա Թրամփը հայտնել է, որ իրեն չի հետաքրքրել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը Այո, Վանեցյանի հետ մենք բաջանաղներ ենք, բայց ես չեմ կապում դա պաշտոնի նշանակվելու հարցում. Գարեգին Բաղրամյան Գերեզմանում էլ լինեմ պարքարելու եմ կոռուպցիայի դեմ. Սանասարյանը Հայաստանում ցանկանում են դատապարտյալների համար ավելի մարդասիրական պայմաններ ստեղծել ՀՀ-ՌԴ համաձայնագիր կկնքվի, որով կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները Վերակառուցման ժամանակ Նոտր Դամը փակ չի լինի այցելուների համար Աշխարհում մամուլի ազատության զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը Քաղաքացու օրը ՀՀ քաղաքացու վրա նստեց 256 հազար դոլար Ովքե՞ր են մոլորակի ամենից ազդեցիկ մարդիկ այս տարի՝ ըստ Time-ի Լիլիթ Գալստյան. Քաղաքական այս վարքագծով կառավարությունն ընտրում է անդառնալի կորուստների ճամփան «Հայանտառի» մասնաճյուղերից մեկի տնօրենի տեղակալին ծեծի են ենթարկել, 3 քաղաքացի ձերբակալվել է Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը «Ես սուրբ չեմ». Վերա Բրեժնևան պատմել է իր մեղքերի մասին Սերգեյ Սվետլակովը պատմել է ТНТ-ից հեռանալու եւ Ջանիբեկյանի հետ հարաբերությունների մասին «Օրենքով գող» Տարոյին Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն Եվրոպայի լիգա․ Օրվա խաղերի անոնս Հյուսիսային Կորեան նոր մարտավարական զենք է փորձարկել Այսօր Ավագ հինգշաբթի է Disney-ը 5 մլն դոլար կնվիրաբերի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար Օրական քանի՞ բաժակ սուրճը կարող է քայքայել նյարդային համակարգը Ձմերուկը՝ արյան ճնշման իջեցման բնական միջոց Գագիկ Ծառուկյան. «18 անգամ էլ գործից հանել են։ Էդ մարդը իրավո՞ւնք ունի Ծառուկյանի անունը գոնե ասելու» «Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք». Գարեգին Բաղրամյանը հերքում է Արթուր Վանեցյանի ազդեցությունը Տնօրեն է ընտրվել ԺՊ Սերգեյ Խաչատրյանը Թատրոնի տնօրենը դատի է տվել մշակույթի նախարարությանը ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել Կտրոն չեն տալի՞ս, նույն գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, տարեք, նստացրեք․ Փաշինյան Հրաչյա Հակոբյանը «սպառնաց» դասախոսություն կարդալ ընդդիմադիրների համար Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների վարկանիշը․ ցուցակում կա 7 հայ Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում Երեւանը լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Էլման Նասիրով Այն, որ քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ առնվազն ոչ կոմպետենտ են, դա արդեն ակնհայտ է Ֆուտբոլիստի և ևս երկու անձի վրա կրակողը համաներմամբ ազատ արձակվածներից է Պատժամիջոց, որը կարող է իրավաբանական անձանց թաղել աղբի մեջ «Սանիթեք»-ը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ. «Սանիթեք»-ի հայտարարությունը Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծն ընդունվեց Վահագն Հովակիմյանի նման մարդուն, հույս ունեմ, այլևս կարևոր նախագծեր չեն վստահվի. Մարուքյան Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել Քոչարյանի պաշտպանների բողոքներին Ի՞նչ ա, հլը սո՛ւս մնա դու․ ձեր չափը ճանաչե՛ք․ վիճաբանություն՝ ԱԺ-ում Ռուս դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիին դուրս են հրավիրել ինքնաթիռից Օ՜, ոչ, ես հաստատ չեմ լինի նրանց պես սեքսուալ. Քենդալ Ջեները՝ քույրերի մասին Շոտլանդուհին պնդում է, որ այրվող Աստվածամոր տաճարի լուսանկարում նշմարել է «Հիսուսի» ուրվագիծը ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում
Հարցում

«Ելքը» որոշել է Երեւանում արտահերթ ընտրությունների գնալ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հուլիս 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2017 թվականի մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրությունները անցել են բազմաթիվ խախտումներով, բռնության բազմաթիվ դեպքերով,նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս ավագանին որպես քաղաքային իշխանություն այլևս չի արտացոլում իրական ուժերի վերաբաշխվածությունը, «Ելք» դաշինքը քայլ է կատարում ուղղված ավագանու արտահերթ ընտրություններին», ֊ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հարցին, թե արդյո՞ք հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին «Ելք»-ը կսատարի քաղաքապետի առայժմ միակ թեկնածու, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Խաժակյանը արձագանքեց՝ «Ելքը» չի պատրաստվում մասնակցել հուլիսի 16-ի ավագանու արտահերթ նիստին և այդ օրը քաղաքապետ չպետք է ընտրվի․ ֊ «Մեր առաջադրում չկատարելը ոչ թե պայմանավորված է սեփական թեկնածու չունենալով, այլ արտահերթ ընտրությունների գնալու քաղաքական որոշմամբ, որի տրամաբանության մեջ որևէ քվեարկություն չի մտնում, հակառակը, դրանից բխում է, որ ամսի 16-ին քաղաքապետ չպետք է ընտրվի»։

Արտահերթ ընտրությունների ջատագով «Ելք»-ը անհրաժեշտություն է համարում ներկայիս ավագանու արձակումը։ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ եթե հուլիսի 16-ին Հանրապետականը «դավադրաբար» առաջադրում չկատարի, ապա ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի առաջին կեսին։

«Հույս ունեմ, որ Հանրապետական կուսակցությունը չի փորձի քաղաքում պահել իր իշխանությունը և չեն շարունակի իրենց սաբոտաժը», ֊ հավելեց «Ելք»֊ի ներկայացուցիչը:

Յոթ տարի Երևանը ղեկավարած հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսին 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ առանց բացատրելու որոշման դրդապատճառը:

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ իրենց խմբակցությունը դեռևս չի քննարկել թեկնածու առաջադրելու հարցը, իսկ ավելի վաղ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցով խմբակցության նիստը ամենայն հավանականությամբկկայանա կիրակի օրը։

Երեկ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրեց։ Քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին են նշանակվել։

Զարուհի Փոստանջյանն առայժմ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է։

«Երևանի մասին» օրենքը նախատեսում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։ Եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

website by Sargssyan