1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հունվարի 2019թ., 00:00
Կինը մերկացել է բանկում՝ փորձելով աշխատակցին համոզել իրեն վարկ տալ մեքենայի գնման համար (տեսանյութ) Մրայա Քերիի հայազգի օգնականը նրան շանտաժի է ենթարկում ինտիմ տեսանյութով ՀՀ-ից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ. բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներ Բնության հազվագյուտ երեւույթը հմայում է աշխարհի մարդկանց (Տեսանյութ) «Հրե» պարուհին օդորակիչի պատճառով ուժեղ այրվածքներ է ստացել «Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր». Լապշինը ժամանել է Երևան Մանվել Գրիգորյանը սկսել է դատական հայցեր ներկայացնել լրատ­վամիջոցների դեմ Մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները. Մանվել Գրիգորյանի պաշտպան Մադուրոն սպառնացել է ձերբակալել բողոքի ցույցերի կազմակերպիչներին ու մասնակիցներին Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է մոլեգնում (լուսանկարներ) Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել ավելի շուտ Կիմ Չեն Ընն իր դեսպանորդի միջոցով Թրամփին նամակ է փոխանցել Չափավոր քաղցած մնալն առողջությանն օգտակար է ԻՀՊԿ-ի հրամանատարը Նեթանյահուին խորհուրդ է տվել չքաշել առյուծի պոչից 1 եվրոյով տուն՝ Իտալիայում Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակված մեքենաներ Ճապոնական հյուրանոցը «աշխատանքից ազատել է» ռոբոտներին․ գլուխ չեն հանել Mercedes-ը մխրճվել է «Ալֆա-ֆարմ» դեղատուն․ խոշոր վթար Զովունիում Բենզեման կվիրահատվի Հայաստանում կան փակ ճանապարհներ. 5 մարզերում ձյուն է տեղում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել Ավելի քան 10 մլն դրամ, 48 000 դոլար եւ 33 000 եվրո՝ դատավորի հայտարարագրում Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում. Աշոտյանը պատասխաններ է պահանջում Պնդում են. ԵԿՄ նախագահ կարող է ընտրվել Սասուն Միքայելյանը Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել Փաշինյանի կառավարությունը հանձնվեց. նախկիններին հետ բերելու փորձերը շարունակվում են Պատգամավորները մնացել են «անտուն» Խմորումներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում. Զառա Բաթոյանը՝ նախարար Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Կոստանյանին. Նա ձեռնունայն նորից մեկնել է Ինչ է կատարվում ՀՅԴ ներսում Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Պայթյուն Թբիլիսիի բնակելի շենքում․ կա չորս զոհ Երևանի քաղաքապետարանը «Թեժ գծի» նոր հեռախոսահամար ունի Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ Հարկային ծառայությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Իջեւանի մանկապարտեզների աշխատակիցները բողոքում են, որ աշխատելու են մեկ ժամ ավելի Մանե Թանդիլյանն իր և ամուսնու մեքենաների համար արգելափակոցներ է տեղադրել (լուսանկարներ) Ջրառատի բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի Արդեն հոգնեցինք ձեր սխալներից Կայծակի հարվածից ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը Ադրբեջանում փակվել են դպրոցները Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում Ադրբեջան է այցելել Իրանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը «Անտեսե՛ք այդ ծաղրածուներին». Լապշինը մեկնաբանել է «թուրքական բանակի համազգեստ կրող աղջկա» կողմից ՀՀ դրոշը վառելու տեսանյութը Ինքնաթիռում հայտնված սարյակը բիզնես կարգով Սինգապուրից Լոնդոն է «թռել» (տեսանյութ) Nike-ը քուղերն ինքնուրույն կապող, հավելվածով կառավարվող մարզակոշիկներ է ներկայացրել (տեսանյութ) Մենք կարող ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Լավրով Անփորձությունը չի կարող արդարացում լինել Ալեքսանդր Սարգսյանի որդու պնդմամբ՝ Պրահայում ձերբակալված եղբայրն ընտիր պայմաններում է պահվում (Տեսանյութ) Խոսքի ազատության հարցում հետընթաց է նկատվում. Ժուռնալիստների միության նախագահ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը նոր եռակողմ գագաթնաժողով են նախապատրաստում Քաղաքացին երկու երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց Ո՞ւր է նայում ոստիկանությունը. թալանչիները մի քանի ժամ Հյուսիսային պողոտայում էին (տեսանյութ) Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Ո՞վ է լինելու ԱՆ աշխատակազմի ղեկավարը Որքան մեքենա է ներկրվել Հայաստան 2018-ին Ստամբուլում հակաամերիկյան զանգվածային ցույցեր են անցկացվել Էրդողանի գլխավոր խորհրդականը հանդիպել է ադրբեջանցի գործարարների հետ Բաքվից ԼՂ հարցի լուծում որոնելու պատրաստակամություն են հայտնել․ Լավրով ՊԵԿ-ում աշխատակիցների թվի կրճատում է կատարվել. Դավիթ Անանյան ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել Բրիտանիայում տեսագրել են օդանավի՝ վայրէջք կատարելու անհաջող փորձը ուժեղ քամու պահին (տեսանյութ) Եվրահանձնաժողովը մոտ 13 մլրդ եվրոյի ներդրում կանի ԱլԳ երկրներում՝ ներառյալ Հայաստանում 1300 բժշկի ստորագրություն և 3300 էլեկտրոնային ստորագրություն. Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը ներկայացվել է վարչապետին «Տոտենհեմի» ֆուտբոլիստը ձերբակալվել է Լավրովը հույս ունի Ուելդանով-Գալստյանին Ադրբեջանից Ռուսաստան վերադարձնել Նեյմարն ու Բուֆոնը ֆուտբոլ են խաղացել անապատում Հայտնի ամերիկացի մոդելը լողազգեստի փոխարեն «թելեր» է կրել Եվգենի Պետրոսյանը նոր սիրուհու հետ հանգստի է մեկնել Իսպանիա Ադրբեջանի դեսպանը ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հարցում ապավինում է Ռուսաստանին Անցկացվում են հրամանատարական հավաքներ Մահացել է Ռաֆայել Ջրբաշյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հրանտ Մարգարյանը չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի նոր կազմում Երևանում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ. Ոստիկանություն (Տեսանյութ) Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դիեգո Սիմեոնեի հետ
Հարցում

Արթուր Աղաբեկյան. «Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան»

Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում դժգոհություն է հայտնել Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական տունը, Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում կատարված խուզարկությունների կապակցությամբ։

«Անհիմն» գնահատելով խուզարկությունները՝ Աղաբեկյանը նշել է, որ դրանց նպատակը եղել է 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր հայտնաբերելը։ Վկայակոչելով խուզարկության թույլատվության մասին դատարանի որոշումը՝ Աղաբեկյանը նշում է, որ իրեն կասկածում են այդ օգնության յուրացման մեջ։

«Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից», ֊ գրել է Աղաբեկյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զբաղեցնում է ԼՂ փոխվարչապետի պաշտոնը, իսկ այժմ էլ հանդիսանում է ԼՂ նախագահի խորհրդական։

Աղաբեկյանը նաև նշել է, որ համաձայն դատարանի որոշման, ինքը «իբր», տրամադրված օգնության մի մասն էլ փոխանցել է Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Վերջինս մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականը տեղեկացնում է, որ դիմել է Ղարաբաղի Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Նա նաև կոչ է արել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ինքը ընդհանրապես չի շփվել Մանվել Գրիգորյանի հետ, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել է նրան ընդամենը 2 անգամ՝ Ղարաբաղի նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ:

Աղաբեկյանը շարունակել է, թե Հայաստանից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չի եղել, եղել է միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:

«Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան», ֊ վերջում գրել է Ղարաբաղի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ Ղարաբաղի իշխանություններից ակնկալելով տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատական, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել։

«Ազատության» հետ կարճ զրույցում Աղաբեկյանն ասաց, որ իր վերաբերմունքն արդեն հայտնել է իր հայտարարությունում՝ հավելելով միայն, որ կատարվածի վերաբերյալ ակնկալում է Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների գնահատականը․ ֊ «Մնացածը՝ իրենք գիտեն, ինչ ուզում են՝ ապացուցեն»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պետնախարար, այժմ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատերազմի օրերին ինքն էր ղեկավարում օպերատիվ շտաբը, որի ներկայացուցիչներն այսօր հավաքվել և արդեն տվել են իրենց գնահատականը։ Հարությունյանն ասաց, որ Ղարաբաղի կառավարություն ուղարկված օգնությունը ամբողջությամբ տրվել է բանակին, կամավորականներին, տեղահանվածներին:

«Ազատության» դիտարկմանը, թե Արթուր Աղաբեկյանը սպասում է Ղարաբաղի իշխանությունների գնահատականին, Հարությունյանը պատասխանեց․ ֊ «Մենք արդեն հավաքվել ենք և տվել մեր պարզաբանումը, որ ամբողջ օգնությունը, ինչ ստացել է Ղարաբաղի կառավարությունը, հաշվառված և հրապարակված է: Իսկ այն, ինչ մենք չենք ստացել, այսինքն՝ եղել են դեպքեր, երբ որ մարդիկ իրենց օգնությունը անձամբ էին տանում, տրամադրում դիրքերին, ջոկատներին, կամավորականներին, դրանց մասին մենք որևէ տեղեկություն չենք կարող տալ»:

Ղարաբաղի նախագահի խորհրդական Հարությունյանը հավելեց նաև, որ «Մետաքսկոմբինատը», որտեղ կատարվել են խուզարկությունները, պետական ընկերություն է, որը գտնվում էր այն ժամանակվա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ղեկավարման ներքո։

Հարությունյանը չի հավատում, որ Արթուր Աղաբեկյանը կարող է ներգրավված լինել պատերազմի մասնակիցներին ուղղված օգնության յուրացման մեջ․ ֊ «Նախ՝ ճանաչում եմ իրեն, և երկրորդը՝ քանի որ ես էի ղեկավարում օպերատիվ շտաբը, այնպիսին էր մեթոդները, որ հնարավոր չէր այնտեղից ինչ֊որ բան տանել: Հանձնաժողովով ընդունվում էր, հանձնաժողովով անցնում: Այսինքն, մեկ մարդու կամ մի քանի մարդու կողմից չէր այդ ամենը մուտքագրվում և ելքագրվում»:

website by Sargssyan