Զանգվածային անկարգություններ եւ ձերբակալություններ Ադրբեջանում
Ադրբեջանում 21 քրեական գործ է հարուցվել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւի դեմ մահափորձից բացահայտ կերպով ահաբեկչության կոչեր հնեցնող անձանց դեմ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ արդեն 3 մարդ է ձերբակալվել: Մյուս կասկածյալների հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են: Բացի այդ, Ադրբեջանից դուրս բնակվող եւ բացահայտորեն ահաբեկչության կոչեր անող մարդկանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Անօրինական գործողությունների կոչ անող 25 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընրվել է վարչական կալանքի տեսքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Գյանջայի գործադիր իշխանության ղեկավարի դեմ: Հանցագործությունը կատարած Յունիս Սաֆարովը անմիջապես ձերբակալվել եւ զինաթափվել էր դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցների կողմից:
Հուլիսի 10-ին Գյանջայում 150-200 հոգուց բաղկացած կրոնական ծայրահեղականների խմբի կողից կազմակերպված անկարգությունների ընթացքում ցուցարարների ձեռքից ոստիկանության երկու սպա է զոհվել՝ Գյանջայի գլխավոր ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Իլգար Բալաքիշիեւը եւ Գյանջայի Նիզամիի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը: .