Ռուսաստանը պատրաստվում է ներդրումներ իրականացնել Իրանի էներգետիկ ոլորտում
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «կառուցողական և բարեկամական» է բնութագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր Կրեմլում կայացած հանդիպումը:
«Մոսկվան պատրաստ է ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ սեկտորում: Իրանի հոգևոր առաջնորդը, իր հերթին, կարևորում է կապերի հետագա խորացումը Մոսկվայի հետ», - ասել է իրանցի պաշտոնյան:
Վելայաթին նաև նշել է, որ այսօր Վլադիմիր Պուտինին փոխանցել է Ալի Խամենեիի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անձնական ուղերձները: